Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է

🌍 Ադրբեջանը աշխարհում միակ երկիրն է, որը սահմանակից է և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին։ Ունի հատուկ հարաբերություններ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ԱՄՆ մերձավորագույն պրոքսի Իսրայելի հետ, նավթագազային պաշարներ և Կասպյանով դեպի Կենտրոնական Ասիա բացվող դարպաս։
🤝 Այդ իսկ պատճառով Ադրբեջանը բոլոր գերտերությունների համար կարևոր գործընկեր է։
🧭 Ով էլ իշխանության լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Պեկինում կամ Բրյուսելում՝ Ադրբեջանին բացահայտ հակադրվելը նրանց ռազմավարության մեջ չի մտնում։ Նույնիսկ Թեհրանը չի գնա բացահայտ հակամարտության Ադրբեջանի հետ հանուն Հայաստանի։
⚠️ Որևէ գերտերության կողմից միակողմանի ռազմավարական աջակցություն ակնկալելը՝ վտանգավոր ինքնախաբեություն է։ Սա ԱՄՆ–Իսրայել դեպքը չէ։
🎯 Բայց մարտավարական աջակցություն լիովին հնարավոր է՝ եթե Հայաստանը ունենա սեփական «խաղ», հանդես գա ինքնուրույն ռազմավարական օրակարգով և դիրքավորվի որպես սուբյեկտ, ոչ թե բարեգթության սպասող օբյեկտ, անվտանգության խրոնիկ դեֆիցիտ ունեցող մուրացիկ պետություն։
🛡️ Հայաստանը պետք է ձգտի «ռազմավարական ինքնավարության», վերածվի սուվերեն դիրքորոշում ու սեփական մտահաղացում ունեցող պետության, որը կարող է բանակցել, դիմակայել, առաջարկել, շահամիտել մեծ տերություններին։
🔄 Իսկ դրա համար նախ և առաջ պետք է փոխել գլխավոր բանագնացին։ 💪 Պարտված, կոտրված, գաղափարապես հավաքագրված առաջնորդը չի կարող արդյունավետ բանակցել։ Հաղթելու համար ուժեղ քաղաքական կամք ու ռազմավարություն է պետք։ ⚔️ Իսկ ՆՓ-ի քաղաքական կամքն ու ռազմավարական թռիչքը հերիքում է միայն ներքաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն...