«Զենքի շրջանառման մասի» Մարտական եղբայրության իրավական խմբի առաջարկների մեծ մասն ընդունվել է:
Հունվար ամսին «Անվտանգային և Ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» և «Մարտական եղբայրություն միաբանության» առաջարկությամբ տեղի ունեցավ քննարկում՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ կապված զենքի կարգավորման օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ։ Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ 9 կետով նախագծերի փոփոխություն իրականացվի, մայիս ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը հրապարակեց որոշումները։ Ցավոք քննարկման արդյունքում պայմանավորվածությունները պահպանվեցին մասամբ՝ միայն 7-կետի հանդեպ, ինչպես նաև որոշման մեջ հայտնվեցին նոր կետեր, որոնք առնվազն տարակուսելի են և մենք պատրաստվում ենք առաջարկությունների նոր փաթեթով կրկին դիմել, որը նաև կհրապարակենք։
Նախ նշենք այն կետերը որոնց փոփոխությունները հիմնավորել ենք և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել փոփոխելու, բայց պատկան մարմինները այն չեն կատարել:
Առաջին՝
հրաձգարաններին պարտադրվում է ունենալ ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցույթների անցկացման տարեկան պլան, որը պետք է կազմվի մինչև վարժանքները և պարապմունքները սկսելը, նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, և այդ պլանը պետք է կազմվի համաձայնեցնելով ոստիկանության հետ, պետք է հրապարակվի հրաձգարանը գործարկող կազմակերպության ինտերնետային կայքում և ուժի մեջ մտնի հրապարակումից միայն մեկ ամիս հետո, իսկ ծրագրում ներառված լինի տեղեկություններ անցկացվող միջոցառման օրվա, ժամի, միջոցառման տեսակի և պայմանների վերաբերյալ։
Այս օրենսդրական ակտը վերածվելու է «աղի մասին օրենքի», որը փաստացի չի գործում, և միաժամանակ դառնալու է մահակ ոստիկանության ձեռքում, որովհետև գրեթե անհնար է նոր ստեղծվող հրաձգարանում մեկ տարվա մրցույթների ծրագիր գրել և այն ընդհուպ մինչև օրն ու ժամը պահպանել, էլ չենք ասում որ նորաստեղծ հրաձգարանը կարող է չունենալ կայք, ապա ոնց է այն հրապարակելու։
Երկրորդ՝
հրաձգարանի հրահանգչության թեկնածուներին պարտադրվում է քննությունը հանձնելիս ներկայացնել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը, և չի դիտարկվում այն դեպքը, երբ հրահանգիչը արդեն իսկ ունի զենքի գործող թույլտվություն և հետևաբար ունի նաև բժշկական եզրակացությունը և հերթական անգամ պետք է անհիմն ֆինանսական ծանրաբեռնվածության տակ ընկնի:
Անհասկանալի է՝ կառավարությունը մի ձեռքով փորձում է քաղաքացիններին զենքին տիրապետելու հմտություններին աջակցել, իսկ մյուս ձեռքով՝ անիրատեսական պահանջներ է ներկայացնում։
Իսկ այժմ թվարկենք այն կետերը որոնց փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել ենք և այս դեպքում պատկան մարմինները պահել են ձեռք բերված պայմանավորվածությունները՝
- առաջարկվել էր կառավարության կողմից առաջարկվող բաց հրաձգարանների նվազագույն հեռավորությունը բնակավայրերից, որը կազմում է 3000 մետր հաշվարկել ոչ թե հրաձգարանի տարածքից այլ կրակագծից։
- առաջարկվել էր նաև, որ եթե հրաձգարանը զենք չի ձեռք բերելու, ապա զենք և ռազմամթերքի պահպանման սենյակի(զետեղարանի) պահանջ չդրվի
- առաջարկվել էր հրաձգարանների գործարկման լիցենզավորման կարգի մեջ՝ զենք և ռազմամթերքի պահպանման սենյակի(զետեղարանի) առկայության դեպքում հրաձգարանները պահնորդային ծառայության հետ շուրջօրյա պահպանման պայամանգիր կնքվի կամ հրաձգարանները ունենան շուրջօրյա պահպանությունը իրականացնող աշխատակիցներ։
- առաջարկվել էր հրահանգիչների քննություն հանձնելու կարգի մեջ որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածունների կողմից ներկայացվող փաստաթղթերի շարքից հանել պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ ծառայությունից ազատված լինելու փաստաթղթերը։
- առաջարկվել էր հրահանգիչների քննություն հանձնելու կարգի մեջ բացի տեսական քննությունից ներառել նաև գործնական քննություն։
- առաջարկվել էր հրաձգարանների գործարկման լիցենզավորման կարգի մեջ՝ հրաձգարանի զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները չպահանջել, եթե վերջիններս ունեն քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվություն.
Այսպիսով վերը նշած կետերի շնորհիվ նոր կառուցվող հրաձգարանների ֆինանսական բեռը էականորեն նվազելու է հետևաբար նոր հրաձգարաններ կառուցելու շահագրգիր անձանց թիվը ավելի շատ է լինելու։ Հրաձգարանների հրահանգիչները գործնական քննություն են հանձնելու նաև։
Նաև հարկ ենք համարում նշել, որ մենք մի շարք փոփոխությունների առաջարկներ ենք ուղարկել բոլոր շահագրգրված պետական մարմիններին կապված «Զենքի շրջանառությունը կարգավորման մասին» օրենքի վերաբերյալ որոնք որ չեն ստացել որևէ էական արձագանք։