Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 07 | Արդյո՞ք դարերով պետություն չենք ունեցել - 3
🔸Մենք քանդում ենք տարածված պատկերացումները՝ հասկանալու համար, թե իրականում ինչ կա դրանց հիմքում։ 🔸«Դարերով պետություն չենք ունեցել» պնդումը բացարձակ ճշմարտություն չէ, քանի որ պատմական համեմատությունը բազմազան պատկեր է ցույց տալիս։ 🔸Հայոց ինքնիշխանության հիմքը ոչ թե թագավորությունն էր, այլ «Հայոց զորք»-ի վրա հիմնված ինքնակառավարվող համակարգը։ 🔸Բյուզանդական կայսրությունը հետևողականորեն քանդել է հայոց ինքնիշխանության հին համակարգը։ 🔸Պետություն չունենալու փաստարկը դարձել է ինքնաարդարացում, որը խանգարում է հասկանալ մերօրյա խնդիրների իրական պատճառները։
