Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 03 | Ինչպե՞ս են մեծ ազգերը դարձել մեծ

🔸 Մեծ ազգերը սկզբում եղել են փոքր և դարձել են մեծ իրենց ջանքերի շնորհիվ:

🔸 Ոչ մի մեծ ազգ չի դարձել մեծ՝ ունենալով «մենք փոքր ենք» մտածելակերպը:

🔸 Անգլիան փոքր կղզուց դարձավ համաշխարհային կայսրություն ոչ թե ճակատագրի, այլ պայքարի շնորհիվ:

🔸 Ռուսաստանը փոքր մոսկովյան իշխանությունից հասավ մինչև Խաղաղ օվկիանոս՝ անդադար պայքարի միջոցով:

🔸 Պորտուգալիան, լինելով փոքր երկիր, կարողացավ իր լեզուն տարածել հսկայական Բրազիլիայում:

🔸 ԱՄՆ-ն սկսեց որպես փոքր գաղութ և դարձավ համաշխարհային գերտերություն:

🔸 Օսմանյան կայսրությունը փոքր բեյլիքից վերածվեց հսկայական կայսրության:

🔸 Խեղճի հոգեբանությամբ ոչ մի ազգ երբեք ոչինչ չի ստեղծել և չի ստեղծի:

🔸 Որքան շատ ես քեզ համարում փոքր, այնքան ավելի փոքր ես դառնում:

Թեմաներ

    Social