Կլոր սեղանը հաստատեց իր նոր անդամ Յանա Գաբելիա Մանթաշևայի թեկնածությունը։

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության Կլոր սեղանի հերթական շաբաթական հավաքը:

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության Կլոր սեղանի հերթական շաբաթական հավաքը: Կլոր սեղանը հաստատեց իր նոր անդամ Յանա Գաբելիա Մանթաշևայի թեկնածությունը, որը Միաբանության ղեկավար մարմնի առաջին կին մասնակիցն է։ Յանա Գաբելիա Մանթաշևան ունի վրացական (մեգրելական) արմատներ, ինչպես նաև հայտնի հայ մեծահարուստ Մանթաշևի հետնորդներից է: Նա ընդգրկվեց Կլոր Սեղանի կազմում՝ որպես նորաստեղծ Միջազգային կապերի խմբի համակարգող: Հավաքի ընացքում քննարկվեց. 1.Մարտական եղբայրության Վերլուծական խմբի գործունեության լայնացման նախագիծը։ Խմբի գործունեությունը կընդգկի ադրբեջանական քարոզչության, հայկական ներքաղաքական իրավիճակի և միջազգային հարաբերությունների դիտարկումն ու վերլուծությունը: Միջազգային հարաբերություններում շեշտը կդրվի Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին և Ուկրաինական պատերազմին: Որպես հատուկ ուղղություն ներառվելու է ռազմական միտումների դիտարկումը: Խումբը նյութերով կապահովի Մարտական եղբայրության Քաղաքական և Քարոզչական խմբերին, իսկ հետագայում զարգացմանը զուգահեռ կներկայացնի նաև հրապարակային նյութեր: Խմբի նոր ձևաչափը կսկսի գործել մարտ ամվսա սկզբից:

  1. Մարտական եղբայրության Միջազգային կապերի խմբի ստեղծման նախագիծը, որը ներկայացրեց նախագծի հեղինակ Յանա Գաբելիա Մանթաշևան, որը հաստատվեց Կլոր սեղանի կողմից: Քանի որ ըստ Միաբանության կանոնադրության Կլոր սեղանը ձևավորվում է աշխատանքային խմբերի և ուղղությունների պատասխանատուներից, Յանա Մանթաշևան դարձավ Կլոր սեղանի մասնակից:
  2. Քննարկվեց Մարտական եղբայրության ավելի ակտիվ մասնակցության հարցը ԱՌ միավորման մեջ: Այս հարցի շուրջ իրենց կարծիքն արտահայտեցին Միավորման մեջ Մարտականի ներկայացուցիչներ Մեսրոպ Պապիկյանը և Մասիս Շիրոյանը։
  3. Քննարկվեցին վերջին շրջանում կայացած նոր քաղաքական շփումների արդյունքները և դրանց հեռանկարները:

Թեմաներ

    Social