Քաղաքական օրագիր # 50 | Մեր Հաղթանակի օրն է ոչ թե մայիսի իննը, այլ 12-ը
🔶Եռատոնից մնաց միայն հին սովետկան մայիսի 9—ը։
🔶Շուշիի ազատագրման նշումը ամոթխածաբար թաքցնում էինք սովետական տոնի քողի տակ։
🔶Երրորդ Հանրապետությունն մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ փիլիսոփայությունը։
🔶Ըստ այդ փիլիսոփայության` հաղթել ենք, բայց չենք հաղթել, հաղթանակի օրը նշում ենք, բայց չենք նշում, Արցախը միացնում ենք, բայց անկախացնում ենք, անկախացնում ենք, բայց անկախությունը չենք ճանաչում Հայ ժողովուրդը բան չունի նշելու մայսիսի իննին, բայց ունի հիշելու։
🔶Մայսիսի իննին հիշում ենք. 100 հազար հայ երիտասարդի զոհվելը հանուն մեծ տերությունների շահերի։
🔶Երբեք չվերականգնված ժողովրդագրական կորուստը։
🔶Հայ էլիտաների կեղծավորությունը, որոնք հանուն սեփական անկախության զոհվելը կոչում են մսաղաց, իսկ հանուն օտար շահերինը` հերոսացնում։
🔶Այն որ երբեք հանուն մեր անկախության պայքարում չենք տվել այդքան մեծ զոհեր։
🔶Մեր իրական Հաղթանակի օրը մայիսի 12 –ը երբեք չնշեցինք, բայց պետք է նշենք ու հիշենք հիմա, առավել ևս պետք է հիշենք հիմա, քանի որ պետք է փախանցենք սերունդներին, հաղթանակի հիշողությունը Մեր մեշ համազգային նպատակն է
Հաղթանակ և Վերածնունդ։