Ինչու՞ ձերբակալվեցին հենց Մարտական Եղբայրության անդամները և ինչու՞ ԵԿՄ ՈՒԱԶ-ը հայտնվեց այդտեղ

«Մարտական Եղբայրության» անդամ Սերգեյ Դալլաքյանը գրում է.

Նոյեմբերյանցիները շատ լավ են ճանաչում Մարտականի տղաներին, քանի որ նրանք մեկ տարուց ավել է, ինչ Ոսկեպար, Բաղանիս համայնքներում տեղի ժողովրդի հետ իրականացնում են մարզումներ հենց այս օրվա համար, որպեսզի դիմակայեն ադրբեջանական բանակի ներխուժմանը։

Ինչու՞ ձերբակալվեցին հենց Մարտական Եղբայրության անդամները և ինչու՞ ԵԿՄ ՈՒԱԶ-ը հայտնվեց այդտեղ։

Կարելի է փաստել, որ այսօր ոսկեպարցիների բողոքն ուղղորդում է քոչարյանական մասսան, իսկ երեկ աջակցում էր «Մարտական Եղբայրությունը», որը ո՛չ նախկին է, ո՛չ էլ ներկա։

Նոյեմբերյանցիները շատ լավ են ճանաչում Մարտականի տղաներին, քանի որ նրանք մեկ տարուց ավել է, ինչ Ոսկեպար, Բաղանիս համայնքներում տեղի ժողովրդի հետ իրականացնում են մարզումներ հենց այս օրվա համար, որպեսզի դիմակայեն ադրբեջանական բանակի ներխուժմանը։

Երեկ իշխանական վերնախավը որոշում կայացրեց մեկուսացնել Մարտականի տղաներին և նույնիսկ ձերբակալեց նրանց, ովքեր վեճին ներկա չէին էլ եղել։ Հիմա իշխանական ամբողջ լրատվականը մեկ մարդու նման քարոզում է, որ դրանք քոչարյանականներ են, գործ չունեք հետները։

Ցավոք, թե՛ Մարտականի, թե՛ ԵԿՄ-ի կողմից խայծը կուլ տրվեց, և բախում տեղի ունեցավ։

Իշխանությունը մեկ գնդակով միանգամից հեղինակազրկեց ԵԿՄ-ին և մեկուսացրեց Մարտականի ակտիվին։

Իշխանությունը նաև հաշվի է առել, որ երկու թևում էլ կա տղայական արժանապատվություն, և այս ամենը կարող է ունենալ շարունակություն։

Խնդրանքս է երկու կողմերին՝ չտրվել իշխանության սադրանքին և վեճը չտանել անձնային դաշտ։ Հատկապես Արման Պետրոսյանի բոլոր մարտական ընկերներին խնդրում եմ հանգստություն դրսևորել և ոչ մի բան չանել. Արմանը նաև ի՛մ մարտական ընկերն է։

Նշեմ, որ Արմանը մասնակցել է 2016 թ. Ապրիլյան, 2020 թ. 44-օրյա, 2023 թ. Ջերմուկի, 2023 թ. Արցախյան 1-օրյա կռիվներին (վստահ ասում եմ, որ այդ 1 օրում տասնյակի հասնող թուրք է սպանել)։ Արմանը նաև պայմանագրային է եղել հենց այն դիրքերում, որը այսօրվա իշխանությունը փորձում է հանձնել։

2020 թ.-ի պատերազմից հետո Արմանը մշտական բնակություն էր հաստատել Արցախում և ծառայում էր Հատուկ նշանակության ջոկատում։

Այսօր ապօրինի կալանավորված Արմանն ու Հովսեփը 44-օրյա պատերազմի ժամանակ Եղնիկներում ներկայացնում էին ԵԿՄ-ի Հատուկ նշանակության ջոկատը: Իսկ ես ու Արմանը միասին Արցախ ենք գնացել ԵԿՄ-ի ՈՒԱԶ-ով։

Խնդրանքս ԵԿՄ-ի Տավուշի տղաներին. Արմանը ձեզնից մեկն է, ինչքան դուք եք ԵԿՄ, այդքան էլ Արմանը։ Մի՛ տրվեք օրվա իշխանության սադրանքներին և այս ամենը մի՛ տեղափոխեք անձնական դաշտ։ Հիշե՛ք, տղերք, սա իշխանության պրովոկացիան էր, որը նպատակ ուներ հեղինակազրկել ԵԿՄ-ին և մեկուսացնել Մարտականի տղաներին։

Հուսամ շուտով ԵԿՄ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի և զսպվածության կոչ կանի երկու կողմին էլ, ու հենց ԵԿՄ-ի ղեկավարը կհարթի այս թյուրիմացությունը։

Social