Մարտական Եղբայրություն Միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է՝

«2024թ. ապրիլ-մայիսին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ” Սա բավականին տարօրինակ հայտարարություն է, որը մի քանի օր առաջ արել է Հայաստանի վարչապետը։ Այն հղում է այսպես կոչված “սահմանազատման” դեպքերին։ “Փառահեղ” մի գործընթաց, որին մինչև հիմա հղում են անում ցանկացած պաշտոնական հայտարարության մեջ՝ հայերի թե Ադրբեջանի թուրքերի կողմից, որպես “խաղաղության գործընթացի” հիմնարար ապացույցներից կարևորը։ Իրականում Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, այն ինչ “Մարտական եղբայրությունը” և անձամբ ես ասել ենք դեռ այն ժամանակվանից՝ ոչ մի սահմանազատման գործընթաց չի եղել և չկա։ Եղել է Հայաստանի նկատմամբ ուժային սպառնալիքիտակ դիրքերի զիջում հյուսիս-արևելյան սահմանին։ Եթե մեր պնդումը սխալ է, ապա, բացատրեք խնդրեմ, բա ո՞ւր է, ինչո՞ւ ցայսօր չկա այդ փառահեղ “սահմանազատման” գործընթացի շարունակությունը։ Կան, իհարկե, շարունակական խոսակցություններ դրա մասին, հանձնաժողովնեչրի ժամանակ առ ժամանակ հանդիպումներ, բայց չկա ոչ մի իրական շարունակություն արդեն երկու տարվա ընթացքում։ Եվ եթե լինի էլ, ապա դա լինելու նորից շատ կոնկրետ կետում շատ կոնկրետ խնդիր լուծելու նպատակով։ Թե ինչ և ինչպես եղել, ես չեմ կարող իմանալ բոլոր մանրամասները։ Բայց որ եղել է ուժային վերջնագիր, և դրա ընդունում՝ դա վկայում են բոլոր նշանները։ Հաջորդիվ գուցե վերջնագրի կարիք էլ չլինի, բայց լինելու հաստատապես այնտեղ ու այն ժամանակ, երբ կպահանջեն Հայաստանից։ Եվ, ի դեպ, վերադառնալով Բաքվի “դատավարության” երեկ իմ կողմից նորից արծարծաց թեմային։ 2024 -ի մարտին անոնս արվեց, որ Բաքվի հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Արայիկ Հարությունյանի հարցազրույցը (Արցախի նախագահ)։ Հետո դա տեղի ոչւնեցավ, և նույնիսկ անոնսի մասին լուրերը հետադարձ կերպով ջնջվեցին ադրբեջանական աղբյուրներից։ Հենց այն ժամանակ էլ ասել եմ, որ այդ հարցազրույցի իմաստը պետք է լիներ հայտարարությունը, որ Գանձակի հրետակոծման հրամանը տվել է Հայաստանի ղեկավարությունը։ Սա պետք է հող նապատրաստեր ուժային գործողության, և վերջնագրի հրապարակային մասն էր։ Հարցազրույցը չհրապարակվեց, բայց արդյո՞ք նրա մեջ եղած սպառնալիքի ակտուալությունը վերացել է։ Իհարկե՝ ո՛չ։ Երբ ասում եմ, որ Բաքվի “դատի” թեման Հայաստանում համարժեք կերպով չի քննարկվում, և չի շեշտվում դրա գլխավոր՝ քաղաքական էությունը հենց դա նկատի ունեմ։ Բոլոր կարևոր “վկայությունները”, որ կորզվել ու հրապարակվել են “դատի” ընթացքում մի բանի մասին են՝ բոլոր հրամաններն եկել են Երևանից, չի եղել ոչ մի Արցախ, ոչ մի Արցախի բանակ, այլ ամեն ինչն իրականացվել է Հայաստանից։ Սա կարմկր թելն է բոլոր հրապարակված նյութերի՝ Արցախի ղեկավարները ոչինչ չեն որոշել և եղել են մարիոնետներ։ Կոնկրետ անուններ չեն հնչեցվել։ Բայց բնականաբար կհենչեցվեն, երբ ու եթե դա պետք լինի և ճիշտ համարվի՝ հիմնավորելու համար հերթական պահանջ, ուժային ճնշում, գործողություն և այլն։ Այսպիսի խաղաղության դարաշրջանում ենք ապրում։
Հ․Գ․ Իհարկե, Փաշինյանի խոսքի կոնտեքստն այն է, որ “պետության կորստյան” սպառնալիքը գալիս էր ներքին դիմադրությունից։ Բայց ճիշտն ասած, չեմ կարողանում լուրջ պատկերացնել, որ այդ ներքին գործընթացներն ինքնին կարող էին այդքան տպավորություն թողնեին նրա վրա։ Ի դեպ, ներքին զարգացումների մասին մի “զվարճալի” դեպք հիշեցի։ Ինչպես էին քսանչորսի սկզբում մեր գրասենյակ այցելած առաջին հայացքից լուրջ մարդիկ հիմնավորում, թե “հեսա ռուսները շարժում են սկսելու”, մենք էլ պետք է դա “սանձենք”։ Բնականաբար նման մանկամտություններ ասողներին տեղում քաղաքակիրթ ձևով ուղարկեցինք շատ հեռու։ Վերջը “սանձեցին”, իհարկե։ Ինչպես որ հիմա են մի հերթական բան “սանձելու”։
Ուստա Հրանտ
