Անկախության հռչակագիրը և անկախության պայքարը

Մարտական եղբայրություն միաբանության հայտարարությունը

Մարտական Եղբայրություն միաբանությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ...

Մարտական Եղբայրություն միաբանությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

Անկախության հռչակագիրը մեր պետության իրավական հիմքն է՝ փաստաթուղթ, որով հայ ժողովուրդը հռչակեց անկախ պետություն ունենալու իր կամքը։

Այսօր, սակայն, նշում ենք Հռչակագրի տարեդարձն արտառոց պայմաններում, քանի որ հիմքը վտանգված է։ Ադրբեջանի ուղիղ և աներկբա սպառնալիքի և ճնշման ներքո՝ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում են փոփոխել Սահմանադրությունը՝ ամենայն հավանականությամբ դրա նախաբանից հանելով հղումը Անկախության հռչակագրին։ Փաստացի դա նշանակելու է հրաժարում Անկախության հռչակագրից։

Ադրբեջանի համար սա Հայաստանի վրա գերիշխանության կամ հենց Ալիևի խոսքերով՝ «առավեության» հաստատման ու ամրապնդման ևս մեկ քայլ է, որը չի լինելու վերջինը։

Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հեռացնելու պատասխանատվությունը տարբեր մանիպուլյացիաների միջոցով փորձելու են բարդել ժողովրդի վրա։ Ինքնին գործընթացը փորձելու են ներկայացնել որպես «սահմանադրական բարեփոխումների» հանրաքվե, որի մեջ կլինեն տարբեր կետեր, սակայն դրա իրական նպատակը մեկն է՝ օտարի պահանջով ջնջել Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից։ Հետևաբար իր էությամբ դա լինելու է Անկախության հանրաքվե, քանի որ հարցականի տակ է դրված լինելու պետության գոյության իրավական հիմքը։

Չի բացառվում նաև, որ հանրաքվեն անցկացվի 2026թ. Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ իշխանության վերարտադրությունն ու հանրաքվեի «այո»-ն միաժամանակ ապահովելու նպատակով։

Մերժելով Սահմանադրության ալիևյան փոփոխությունները, հայ ժողովուրդը եզակի հնարավորություն է ստանում վերահաստատելու իր անկախ ապրելու կամքը և մերժելու Ադրբեջանի գերիշխանական հավակնությունները, նորից գտնելու իր սուբյեկտությունը և արժանապատվությունը։

Մարտական Եղբայրություն միաբանությունը հերթական անգամ իր հավատարմությունն է հայտնում Անկախության հռչակագրին, հայ ժողովրդի ազատությանն ու անկախությանը, և կոչ է անում նախապատրաստվել հանուն անկախության ժողովրդական պայքարի՝ օրինական, ժողովրդավարական և խաղաղ բոլոր միջոցներով։

Թեմաներ

    Social