Ադրբեջանական տեղեկատվական ալիքները ծաղրում են Իրանին, քննադատում Արևմուտքին․ Գովում Նիկոլ Փաշինյանին և Ռուսասատանի Դաշնությանը
«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական խմբի («ՎիԿա») տեղեկանք
ՎիԿա վերլուծական կենտրոնը անցած շաբաթվա ընթացքում դիտարկել է Ադրբեջանի գերատեսչությունների և տեղեկատվական հիմնական խողովակների հրապարակումները:
Փաշինյանի գովքը ադրբեջանական մամուլով
Սկսենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անթաքույց գովքից, որի պատճառը վարչապետի վերջին հայտարարություներն են:
- «Փաշինյանը կոչ է անում հրաժարվել պատմական Հայաստանից»
- «Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի համար վակված է»
- «Փաշինյանը պատրաստ է վերադարձնել 90-ականներին Հայաստանի կողմից գրավված հողերը»
Այս և նմանատիպ վերնագրերով հոդվածներ հրապարակվեցին haqin .az,media .az, meydan tower իշխանամերձ տեղեկատվական խողովակները
Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Նիկոլ Փաշինյանի այն սխալասացությունը, որ ադրբեջանականը պիտի անցնի Ադրբեջանին, իսկ հայկականը Ադրբեջանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքի սայթաքումը, անվանվեց Ֆրոյդյան:
Իրան-Իսրայել հակամարտություն
Caliber .az,minval .az,haqin .az և այլ ալիքներ Իրանի օդային պատասխան հարվածը անվանեցին անհաջող, պատրաստվեցին ծաղրանկարներ, Իրանը ներկայացվեց որպես թույլ և անօգնական:
Ռուսաստան-Արևմուտք
Արտատպվեցին Ռուսաստանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների արևմուտքին և Հայաստանին ուղղված սպառնալիքները, պահպանվեց նաև հակարևմտականության գիծը, ԱՄՆ-ն մեղադրվեց Հայաստանի Հանրապետությանը զինելու մտադրության մեջ:
Շեշտվեց նաև Բաքվի մտահոգությունը, այն մասին թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ արևմտյան աջակցության դեպքում Հայաստանի Հանրապետությունում իշխանության գան ազգայնական ուժերը:
«Փոխհատուցում» և վերադարձ
ՈՒշադրության արժանի է Ադրբեջանի կողմից Հաագայի միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունից «փոխհատուցում» պահանջելու փաստը և «Արևմտյան Ադրբեջան» կոչվածի թվով երկու հայտարարություները Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիների «վերադարձի» մասին:
Ադրբեջանի ՊՆ
Հայաստանի Հանրապետության կողմից ադրբեջանական դիրքերի վրա կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ն շաբաթվա ընթացքում տվեց ընդամենը մեկ հայտարարություն: