Քաղաքական օրագիր # 61 | Գաղափարական մանիպուլյացիաներ Հռչակագրի շուրջ
🔸 Փաշինյանի մեկնաբանությունը Անկախության հռչակագրի վերաբերյալ պարզունակ մանիպուլյացիա է։
🔸 Սովետական Միությունում հայկական հայրենասիրության նկատմամբ գոյություն են ունեցել երկու տարբեր քաղաքականություններ՝ տարբեր փուլերում։
🔸 Սովետական առաջին փուլում (1920–1940-ականներ) հայկական հայրենասիրության ցանկացած դրսևորում դատապարտվել է որպես շովինիզմ։
🔸 Փաշինյանի կառավարության առաջարկը կրկնում է 1920–1940-ականների բոլշևիկյան քարոզչությունը։
🔸 Նա, փաստորեն, մեկ սովետական կոնցեպցիան ուզում է փոխարինել մյուսով։
🔸 Հայերի և Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությունն ունի խորը օբյեկտիվ հիմքեր և չի հորինվել որևէ արտաքին ուժի կողմից։
🔸 Բնականաբար, այդ հակամարտությունն օգտագործվել է նաև արտաքին ուժերի կողմից՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի։
🔸 Հայերի պայքարը եղել է ոչ միայն ազգային, այլև սոցիալական շահագործման դեմ։
🔸 Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը հիմնված է պատմական գերիշխանության ձգտման վրա։
🔸 Անկախությունը չի կարող կառուցվել՝ մեկ օտար ազդեցությունը մյուսով փոխարինելով։
🔸 Իրական անկախությունը հնարավոր է միայն ներքին ջանքերով և ուժային հավասարակշռության վերականգնմամբ։
🔸 Առանց ուժային հավասարակշռության վերականգնման մնացած բոլոր քայլերը պարզապես գերիշխանությունների փոփոխություն են։