Շնորհավո՛ր հայկական բանակ

Շնորհավո՛ր հայկական բանակ։
Շնորհավո՛ր անցյալի, ներկայի և ապագայի քաջեր։
Մեր բանակը ձևավորվել է անմիջ...

Շնորհավո՛ր հայկական բանակ։ Շնորհավո՛ր անցյալի, ներկայի և ապագայի քաջեր։ Մեր բանակը ձևավորվել է անմիջապես պատերազմի ընթացքում հաղթական պատերազմի։ Եվ այդ պատճառով ի սկզբանե այն ճիշտ բանակ էր, որը բխում էր Հայաստանի ազատագրական պայքարի տրամաբանությունից, հայ ժողովրդի հոգեբանությունից, ժողովրդագրությունից, հայկական աշխարհագրությունից։ Սակայն բանակաստեղծ և հաղթական պատերազմի մարտական փուլի ավարտից հետո բանակաշինության հայկական փիլիսոփայությունը կորսվեց և փոխառվեց օտար փիլիսոփայություն, որն ապագա պարտության կարևոր պատճառներից մեկն եղավ։ Ինչու՞ և ինչպե՞ս։ Ո՞րն է մերը հայկականը, ինչու՞ և ինչպե՞ս դա պետք է տարբերվի։ Ինչպե՞ս նորից վերագտնենք և վերակառուցենք մերը։ Ռազմաքաղաքական, ինչպես նաև այլ ոլորտային ծրագրերին կարող եք ծանոթանալ #Ազգայինհեղափոխություն կուսակցության ծրագրի համառոտ տարբերակում։ Հիրավի հեղափոխական, և հենց ԱԶԳԱՅԻՆ հեղափոխական մոտեցումներ են պետք ամեն ոլորտում։ Այդ պատճառով է, որ կուսակցությունը կոչում ենք Ազգային հեղափոխություն։

Թեմաներ

    Social