Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է

Պետք է հիշենք, որ մեր օրերից մի քանի անգամ ավելի դժվարին, դժոխային պայմաններում հնարավոր եղավ հաղթանակ տանել քանակով ու հնարավորություններով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու նկատմամբ:

Այսօր տարեդարձ է, որը ոչ ոք չի հիշի ու ոչ ոք չի կարևորի:

Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան պատերազմը:

▪️Եվ քանի որ ոչ մեկի համար այսօր դա կարևոր չի լինելու` անգամ նույնիսկ այդ Հաղթանակը կերտողներից շատերի, առավել կարևոր է, որ մենք, թեկուզ այսօր որպես փոքրամասնություն` կարևորենք ու հիշենք վերջին հազարամյակում ամենամեծ հայկական Հաղթանակի տարեդարձը:

▪️Եվ հարցն այստեղ անցյալը չէ, այլ` ներկան ու ապագան:

▪️Պետք է հիշենք, որ մեր օրերից մի քանի անգամ ավելի դժվարին, դժոխային պայմաններում հնարավոր եղավ հաղթանակ տանել քանակով ու հնարավորություններով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու նկատմամբ:

▪️Պատերազմում, որի ընթացքում մի քանի անգամ պարտության և կործանման եզրին ենք կանգնած եղել, բայց ի վերջո հաղթել ենք` շնորհիվ մտքի և կամքի առկայության:

▪️Մենք այդ պատերազմում չենք ունեցել ոչ մի իրական դաշնակից, բացի մեր ուժից` մտքից, կազմակերպվածությունից, կամքից: Սուտ է, թե դաշնակիցներ ենք ունեցել:

▪️Այսօր պետք է վերապրենք ու ոչ միայն վերհիշենք:

Որովհետև, ով այդ օրերին իսկապես ապրել է տեղի ունեցողը` դարերի ընթացքում խեղճ, միայն կորուստներ ունեցող, դրսի ուժերից մի կտոր հայրենիք մուրացող ազգի վերածումը հաղթողի, պատերազմը թշնամու տարածք տեղափոխողի, նա երբեք չի մոռանա այդ ապրումը, այդ հեղափոխությունը, և երբեք չի հաշտվի խեղճ ու կրակ, թախծոտ աչուկներով, գլխահակ հայի վերադարձի հետ:

▪️Հաղթողի հոգեբանությունն այսօր պետք է հակադրվի պարտության պարազիտների աշխարհայացքին:

Պարտության հոգեբանության հիմքով երբեք չես կարող կառուցել իրապես անկախ ու ինքնիշխան երկիր:

Եվ հարցը միայն հոգեբանությունը չէ:

Հարցը նաև ռացիոնալությունն է:

Ռացիոնալ հայացքի վերադարձի հարցն է:

▪️Միայն նորից ուժային գործոնի վերածվելով, ուժին` ուժով պատասխանելու կարողությունը վերադարձնելով` հայ ժողովուրդը կարող է ունենալ անկախ պետություն:

Աշխարհում այլ տարբերակ չկա':

▪️Մնացյալը իրականությունից փախուստի փորձեր են, որոնք հիմնված են իռացիոնալ քաղաքական միֆոլոգիայի վրա, և իրենց հերթին ծնում են իռացիոնալ միֆոլոգիա:

▪️Սրա համար Հաղթանակը հիշողներով, գնահատողներով պետք է միավորվենք:

▪️Որովհետև միայն այդ հուշը կարող է հիմք դառնալ ստեղծված իրավիճակից իրական, ռացիոնալ ելք գտնելու համար:

▪️Մարտական Եղբայրությունը մայիսի 15 -ին հրավիրում է ձեզ այս թեմային նվիրված միջոցառմանը, որի մանրամասները կգտնեք միաբանության ֆեյսբուքյան էջում:

▪️Թեմայի մասին առանձին ծավալուն հոդվածով կանդրադառնամ ավելի ուշ:

▪️Շնորհավո'ր բոլոր արժանապատիվ, բանականությունը չկորցրած մարդկանց Հաղթանակի օրը:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ Հաղթանակը մեզ համար ու մեր սերնդին հնարավորություն տվեցին ապրել այդ անմոռանալի զգացմունքը` հաղթող ազգ լինելու զգացողությունը:

Social