Պատմական շաբաթ 42 | Փաշինյանի խաղաղության խաբկանքը կործանում է երկիրը

🔸 Փաշինյանի խոստացած խաղաղությունը իրականում խաղաղություն չէ, այլ Հայաստանի կազմալուծում է:

🔸 Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնում, որոնք դուրս են խաղաղության պայմանագրի շրջանակներից:

🔸 300.000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում վտանգավոր է և Ադրբեջանը պահանջում է տար զինված ուժերի ներկայություն, որպեսզի ապահովեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը։

🔸 Անկախության հռչակագրից հրաժարվելը կնշանակի ենթարկվել Ադրբեջանի թելադրանքին զինված ուժերի և արտաքին քաղաքականության հարցերում:

🔸 Ադրբեջանը պահանջում է 50 միլիարդ դոլար, որը չվճարելու դեպքում առաջարկում էր տարածքային զիջումներ:

🔸 Միջանցքի արտապատվիրակումը, անկախ նրանից թե որ երկրին, վտանգավոր է Հայաստանի ինքնիշխանության համար:

🔸 Փաշինյանը փորձում է խաղաղության թեզով գնալ ընտրությունների՝ մեղադրելով ընդդիմությանը պատերազմի կողմնակից լինելու մեջ:

🔸 Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պետք է չեղարկել, քանի որ դա ոչ թե պարտություն է, այլ կապիտուլյացիա:

🔸 Պետական ապարատը ծառայեցվում է անձնական քմահաճույքներին, իսկ որոշ մարդիկ դարձել են օրենքից վեր:

🔸 Հայաստանի գործարարները պետք է հասկանան, որ առանց անկախ պետության իրենք չեն կարող լինել իրենց կապիտալի տերը:

Թեմաներ

    Social