Մոսկվան 100 տարի անց արդեն երկրո՛րդ անգամ է խաղաղություն պարտադրում

այս անգամ ևս Արցախը հանձնելով Բաքվին

Լիովին կեղծ է այն թեզը, թե իբր Մոսկվային երբեք ձեռնտու չէ հայ-ադրբեջանական խաղաղությունը:

«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է.

Լիովին կեղծ է այն թեզը, թե իբր Մոսկվային երբեք ձեռնտու չէ հայ-ադրբեջանական խաղաղությունը:

Ըստ այդ քարոզչական ձեռնածության՝ Մոսկվան մշտապես ուզում է երկու երկրներին վերահսկել կոնֆլիկտի միջոցով, և դիմադրության ցանկացած փորձ՝ ընդդեմ միակողմանի զիջումների,

Նիկոլի քարոզչության միջոցով որակվում է «ռուսամետություն»:

Այնինչ այս պրիմիտիվ քարոզչական հնարքը չի դիմանում նույնիսկ ոչ հեռավոր պատմության դատին.

Մոսկվան նախորդ դարասկզբին երկու կողմին 70 տարով խաղաղություն պարտադրեց՝ 1921 թ.-ին Արցախն ու Նախիջևանը՝ հանձնելով Ադրբեջանին: Այո՛, Մոսկվան երբեմն կոնֆլիկտ է հրահրում մարտավարական նկատառումներով, բայց Մոսկվային ռազմավարական առումով ձեռնտու է այնպիսի պայմաններով խաղաղությունը, որը մեծացնում է տարածաշրջանում սեփական իշխանությունը:

Այն ժամանակ էլ հայկական ծագմամբ թրքաբոլշևիկներն էին Մոսկվայի դրդմամբ հայ ժողովրդի գլխին խաղաղապաշտական քարոզներ կարդում՝ համեմված թուրքերին չդիմադրելու կոչերով: Դա Հայաստանի 5-րդ շարասյունն էր, որը Մոսկվայի պարտադրանքով հայ-թուրքական «եղբայրություն» էր քարոզում, որպեսզի հայ ժողովրդին զիջումներ պարտադրի:

Եվ 1988 թ.-ին հայ ժողովուրդը հենց այդ՝ պարտադրված «կարմիր խաղաղության» դեմ դուրս եկավ ու հաղթեց՝ Արցախը վերադարձնելով իր իրական տիրոջը:

Իսկ Մոսկվան 100 տարի անց արդեն երկրո՛րդ անգամ է խաղաղություն պարտադրում՝ այս անգամ ևս Արցախը հանձնելով Բաքվին: Ու, կրկին, հայ թրքաբոլշևիկը Մոսկվայի պարտադրած խաղաղության քարոզն է կարդում հայ ժողովրդի գլխին՝ երբեմն նույնիսկ ստորաբար թաքնվելով «արևմտամետի» քողի տակ:

Իսկ 5-րդ շարասյունը կառավարությունում նստած թրքաբոլշևիկյան ռեժիմն է, որը հայ-ժողովրդին սպառնում է պատերազմով, որպեսզի Հայաստանին պարտադրի Մոսկվայի հղացած՝ հայ-ադրբեջանական հերթական «խաղաղության դարաշրջանը»...

Social