Համագործակցության սկզբունքների հարցը
քաղաքական խմբի հավաք
Շաբաթ օրը` հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության Քաղաքական խմբի հերթական հավաքը, որին մասնակցեցին Ալեքսանդր Բուռնազյանը, Ռուբեն Դալլաքյանը, Աշոտ Չիլինգարյանը, Հովհաննես Ավագյանը:
Օրակարգի հիմնական հարցն էր Արցախում ծավալվող շարժումը: Կարծիք հայտնվեց, որ Ղարաբաղում սկսված շարժումը ժողովրդական լայն հիմք ունի և դրան սատար կանգնելը նաև բարոյական խնդիր է մեր հայրենակիցներին մենակ չթողնելու՝ անկախ նրանից, որ Միաբանության մեջ փոխըբռնում կա, որ խնդիրը հնարավոր չէ լուծել զուտ թղթային, «միջազգային» ճանապարհով և միայն խաղաղ ցույցերով։ Սակայն խաղաղ ցույցեր կարող են կարևոր ազդակ դառնալ ժողովորդական ներուժի մոբիլիզացիայի:
Որոշվեց, որ այս հարցում Մարտական եղբայրությունը կարևոր է համարում և պատրաստ է ավելի լայն համագործակցության տարբեր հանրային խմբերի և անհատների հետ՝ համաձայն Միաբանության ընդունված համագործակցության քարտեզի:
Որպես նվազագույն քայլ որոշվեց Միաբանության անունից հայտարարություն կազմելը և հրապարակելը, որը հարցին կանդրադառնա ոչ միայն ընթացիկ, այլև հիմնարար և սկզբունքային տեսակետից: Հայտարարությունը կտարածվի մոտ օրերս: