Մարտական եղբայրություն միաբանության երդումը
Որպես Մարտական եղբայրության անդամ երդվում եմ.
1. Անմնացորդ և մինչև վերջ հավատարիմ լինել Հայաստանի անկախությանը,
2. Երբեք չընկճվել հանուն անկախության պայքարում՝ հարկ եղած դեպքում շարունակելով այն նույնիսկ բացարձակ մենակության մեջ և բոլոր հասանելի միջոցներով,
3. Երդվում եմ հայոց պատմության առաջ՝ մասը և շարունակողը լինել անցած սերունդների պայքարի և գործի, նաև ոգեշնչման օրինակ ծառայել ապագա սերունդներին,
4. Երդվում եմ զոհված ընկերներիս, որ ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի ապացուցեմ, որ նրանց զոհաբերությունն անիմաստ չէր, և նրանց թափած արյունից կաճեն վերածնված Հայաստանի ծիլերը,
5. Երդվում եմ լինել արի՝ մտքերում, խոսքերում և գործերում,
6. Երդվում եմ ծառայել հայ ժողովրդին՝ հավատալով նրա ներուժին, ցեղին և ոգուն,
7. Երդվում եմ հավատարիմ լինել իմ եղբայրներին, ընկերներին, հայրենակիցներին, ասպետական վերաբերվել թշնամիներիս և անողոք լինել դավաճանների ու դասալիքների նկատմամբ՝ ըստ կարիքի լուծելով հայրենիքիս վրեժը նրա ինքնիշխանության դեմ ոտնձգողներից:
Երդմանս վկաները թող լինեն. Երկինք և երկիր, հայոց մարտավայրերն ու սրբավայրերը, ամրոցներն ու վանքերը, արի նախնիները, Սարդարապատի ոգին և իմ ընկած ու կենդանի մարտական եղբայրները:
Սարդարապատ, 2021 թվականի սեպտեմբերի 26