Համատեղ պարապմունք Եղբայրության Երևանյան և Նոյեմբերյանի խմբերի մասնակցությամբ
Կիրակի օրը, մայիսի 28-ին Մարտական եղբայրություն միաբանության անդամներն այցելեցին Նոյեմբերյանի տարածշրջանի Ոսկեպար և Բաղանիս գյուղերը, որտեղ ապրիլից սկսած մարտական պարապմունքներ են անցակցվում Մարտական եղբայրության և Մեծն Տիգրան գնդի համատեղ ծրագրով՝ համաձայն Մարտական եղբայրության և Նոյեմբերյանի համայնքապետարանի կնքված հուշագրի:
Մայիսի 28-ին համատեղ պարապմունք անցակցվեց Եղբայրության երևանյան և Նոյեմբերյանի խմբերի մասնակցությամբ Վերին Ոսկեպարի տարածքում: Պարապմունքից հետո Մարտական եղբայրության անդամները տեղացիների հետ միասին նշեցին Հայաստանի անկախության օրը: Ներկաների մեջ էին Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Մեղրիից, Սպիտակից, Թալինից և այլ տեղերից եկածները:
Զրույցների ընթացքում շեշտվեց, որ Նոմբերյանից մինչև Մեղրի կարևոր է հայրենիքի ամեն թիզ հողը, և որ հողի նկատմամբ անփույթ վերաբերմունքով է, որ հասել ենք այսօրվա վիճակին:
Նաև կարևորվեց, որ որևէ հանրային գործունեություն չպետք է կենտրոնանա միայն Երևանում, որտեղ ապրելով, մարդիկ հաճախ կորցնում են կապը նյութական իրականության, հատկապես հողի հետ:
Բացի այդ շեշտվեց, որ միտքն ու ուժը, գաղափարն ու մարտունակությունը պետք է ոչ թե հակադրվեն միմյանց, այլ հակառակը՝ միասնական, և մեկը մյուսից բխող լինեն: