Իրանի պատասխանը Իսրայելի հարվածին

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է.
Իրանը հայտնեց Հորմուզի նեղուցի մոտ բեռնարկղային նավ գրավելու մասին:
Մինչ բոլորը սպասում էին Իրանի պատասխան հարվածին Իսրայելին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները ուղղաթիռից վայրէջք կատարեցին MCS Aries բեռնարկղային նավի վրա և հսկողության տակ վերցրեցին այն:
Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը պատկանում է լոնդոնյան Zodiac Maritime ընկերությանը, որն էլ իր հերթին, իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի Zodiac Group-ի մի մասն է:
Միևնույն ժամանակ, նավն ինքն է անջատել հետևելու տվյալները Հորմուզի նեղուցով անցնելիս, ինչը սովորական երևույթ է բոլորի համար, ովքեր այս կամ այն կերպ կապված են Իսրայելի հետ: Այս անգամ բախտները չբերեց:
Հաջորդ քայլը հավանաբար կլինի նավի տեղափոխումը Իրան:
Հորմուզի նեղուցը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում գտնվող Պարսից ծոցին, որի հյուսիսային ափը պատկանում է Իրանին