ՀՀ ԶՈՒ-ին պակասում են հակահարձակում իրականացնելու հնարավորություն ունեցող զորամասեր

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է

Ինչպես 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ԶՈՒ-ին պակասում են հակահարձակում իրականացնելու հնարավորություն ունեցող զորամասեր:

Ինչպես 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ԶՈՒ-ին պակասում են հակահարձակում իրականացնելու հնարավորություն ունեցող զորամասեր:

Ինչի՞ համար են պետք այդպիսի զորամասերը:

  1. Այդպիսի զորամասերի առկայությունը կստիպի հակառակորդին լինել զուսպ՝ ցանկացած ուղղությամբ ճեղքում իրականացնելիս:

  2. Թեկուզև առաջնագիծը ճեղքելու և մեր տարածք ներխուժելու դեպքում էլ չեն ունենա երկարատև հաջողություն, քանի որ հակահարձակման միջոցով ՀՀ ԶՈւ-ն արդեն կկարողանա փակել այդ ճեղքված հատվածը, որի հետևանքով էլ արդեն հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները կհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով սնուցման բոլոր միջոցներից: Մնալով անելանելի վիճակի մեջ կդառնան որս հակադիվերսիոն խմբերի համար, որոնց մասին արդեն խոսել ենք:

Այդպիսի մի իրավիճակ էլ ստեղծվել էր Արցախում: Ջրականի առաջնագիծը ճեղքելով՝ հակառակորդը խորացել էր Արցախի տարածք և կիլոմետրեր անցնելով՝ չէր հանդիպել որևէ դիմադրության: Այդ ժամանակ հակահարձակման փորձ էր արվել , բայց քանի որ այդ գումարտակները պատրաստ չեն եղել այդպիսի խնդրի կատարմանը, չեն ունեցել ճիշտ ղեկավարում, ձախողվել են:

Այդպիսի զորամասերից պետք է ունենանք առնվազն երեքը, որոնք տեղակայված կլինեն հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում:

Ցուցաբերած բարձր կամային հատկանիշների և հետևողական աշխատանքների շնորհիվ կարող ենք հասնել ցանկալիին:

Նկարում Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանն է, ով հերոսի կոչումը ստանալու պահին խոցել էր 15 տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա:

Social