Ամենաինքնիշխան քայլը, որ հայ ժողովուրդը երբևէ արել է` Արցախի ազատագրումն էր
Մարտական Եղբայրության անդամ Սևան Ղազարյանը գրում է

Ամենաինքնիշխան քայլը, որ հայ ժողովուրդը երբևէ արել է` Արցախի ազատագրումն էր: Դա ուղիղ մարտահրավեր էր Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին: Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ 20-րդ դարավերջին սուվերենության նման հայտ ներկայացրած լինեն: Ազատագրված Արցախը մարտահրավեր էր 1921 թվականին հայտնի կայսրությունների կողմից Մոսկվայում ու Կարսում գծված ռեգիոնալ ճարտարապետությանը: Սովետական Հայաստանի իրավահաջորդ 29 հազարանոց «իրական» Հայաստանն է կայսերական հայրենասիրության արդյունք: Արյունոտ աճպարարը, ինչպես միշտ, դիվային ձեռնածությամբ, գլխիվայր շուռ է տալիս իրականությունը: Անկախության հռչակագիրը կանգնել է ազգուրաց ճիվաղի կոկորդին: