«Նժդեհի մահվան տարելիցը»
Մարտական եղբայրությունը այցելեց Կապանի տարածաշրջան

Դեկտեմբերի 20-23-ին Մարտական եղբայրություն միաբանության ներկայացուցիչներն այցելեցին Կապանի տարածաշրջան:
Դեկտեմբերի 21-ին՝ Գ. Նժդեհի մահվան տարելիցի օրը, Եղբայրության անդամներն այցելեցին Գեղվաձոր՝ նախկին թուրքաբնակ շրջան, որի մաքրումը թշնամի տարրից Նժդեհի գործունեության կարևոր կետերից է եղել:
Դեկտեմբերի 21-ի երեկոյան Կապան քաղաքում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Գ. Նժդեհի արդիականությունը» թեմայով: Թեման ներկայացրեց Մարտական եղբայրության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Դեկտեմբերի 22-ի լուսաբացը՝ ձմեռային արևադարձի օրը, Եղբայրության անդամները դիմավորեցին Կապանի լեռներում:
Նույն օրը տեղի ունեցավ այց Գ. Նժդեհի գերեզման՝ Խուստուփի լանջերին: