Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է՝

Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ձգտում է հաստատել խաղաղություն։ Խաղաղություն հաստատելու քաղաքականությունը իր փիլիսոփայական արմատներով գնում է 90-ականների Հայաստան։ Հենց այդ ժամանակ է ձևակերպվել, որ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել։ Դա եղել է քաղաքական հայտնագործություն։ Դա ի վերուստ, կամ բնականից տրված նպատակ չի եղել՝ խաղաղության հաստատման քաղաքականությունը։ Խաղաղության հաստատման քաղաքականությունը Հայաստանի հիմքում դնելը՝ քաղաքական հայտնագործություն էր։ Մինչ այսօր Հայաստանը ձգտում է խաղաղության և գործում է վերոնշյալ հայտնագործության ծիրին մեջ։ Հիմա ընդդիմադիր հայկական քաղաքական ուժերը կամ միտքը վիճարկում են, որ այն քաղաքականությունը որը իրականացնում է ՀՀ կառավարությունը խաղաղություն չի բերում։ Ըստ այդմ պետք է իրականացնել մեկ այլ քաղաքականություն, որը իրականում կբերի խաղաղություն։ Հետևաբար գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ըստ էության ՀՀ բոլոր քաղաքական ուժերը գործում են 90-ականների քաղաքական հայտնագործության շրջանակներում, ուղղակի մի մասը մեղադրում է Կառավարությանը, որ ճիշտ ձևով չեն փորձում իրականացնել 90-ականների հայտնագործությունը։ Իսկ խնդիրը փիլիսոփայության մեջ է՝ հրաժարվել խաղաղության ձգտելուց, և դուրս գալ 90-ականների քաղաքական հայտնագործության շրջանակներից։ Խաղաղության ձգտելուց հրաժարում չի նշանակում մշտապես նետվել պատերազմների մեջ, կամ բզբալ, որ պատերազմ լինի։ Պատմությունը միշտ բերում է խաղաղության՝ նույնիսկ քո կամքից անկախ։ Չուզես էլ՝ խաղաղություն լինելու է։ Խաղաղություն հաստատելու համար ջանք պետք չէ։ Կրկնում եմ՝ դա 90-ականների հայտնագործությունն է՝ ձգտել, ջանք գործադրել, ուղիներ փնտրել խաղաղության։ Ազգերը և պետությունները ընդամենը զարգանում են, և իրենց խնդիրներն են լուծում։ Եվ այդ ընթացքում խաղաղության հաստատումը անխուսափելի է։ Դա չի պահանջում հատուկ ձգտում։ Դրա համար խաղաղության ձգտելը անհեթեթություն է։ Պատերազմի ձգտելը ևս անհեթեթություն է։ Ահա այստեղ է փիլիսոփայական փոփոխությունը։ Դուրս գալ այդ քաղաքական հայտնագործությունից։
