«Մեր պայքարը»
«Հայաստան», շաբաթաթերթ «Հայկական Լեգեոնի», 7 մարտի 1943
Այն օրից, երբ ստալինյան Չեկայի դաժան բռոնւցքի ուժով բոլշևիզմը մեր հայրենիքում մի բուռ դերակատարներ գտավ, և որոնց դավաճանական արարքների միջոցով բոլշևիզմը Հայաստան մուտք գործեց, հենց այն օրից հայ ազատատենչ ժողովուրդը ընկավ ստրկության լծի տակ: Այդ ստրկացումը քանի գնաց խորացավ, և հայ ժողովուրդը զրկվեց, բառիս բուն իմաստով, ամեն ինչից և այն աստիճան հասավ, որ Չեկայի բանտերը լցվեցին հայ մտավորականներով և այսպիսով հայ ժողովուրդը կորցրեց իր գաղափարախոսներին: Այսօր մենք, լեգեոնականներս, ազատվելով այդ անտանելի լծից, պայքարում ենք բոլշևիզմի դեմ: ….Մեր լեգեոններում գերակշռող մեծամասնությունը ազգայնական երիտասարդությունն է: Ազգայնական երիտասարդությունը հասկանալով իրականությունը, տեսնելով իր ազգի ու ցեղի անխուսափելի կործանումը բոլշևիզմի տիրապետության հետևանքով, պայքարում է բոլշևիզմի դեմ:
Ազգայնական ոգով կլանված հայ մարդը այս քառորդ դարի ըթնացքում կտրեց չափեց ու զգաց այն մահացու հարվածները, որ հասցրեցին մեր ժողովուրդին բոլշևիկ բռնակալները: Ազգայնական հայությունը այս ամենը զգում էր, և բողոքում բոլշևիմզի այս լկտի քաղաքականության դեմ: Այն ռուսականացման քաղաքականությունը, որը վարում էր ցարական Ռուսաստանը, որի դեմ բողոքի ելան ամբողջ Կովկասի ժողովուրդները, բոլշևիզմը վարեց քառապատիկ ավելին, բայց սկզբից խորամանկորեն դիմակի տակ ծածկված, իսկ վերջում պարզ ու բացահայտ կերպով՝ Չեկայի բռնության օգնությամբ:
Այսօր այդ քողարկված քաղաքականությունը պոռթկեց. Զենքը և ուժը ստիպեց այդ անամոթներին իրենց դիմակը բանալ և Կովկասի ժողովուրդներին ցույց տվին իրենց իսկական դեմքը: Այսօր բոլշևիկ տիրականերն առանց ամաչելու հրաման են հրապարակում «կարմիր բանակը վերանվանել ռուսական բանակի», ուրեմն այսօր կռվում է ռուսական բանակը: Իսկ ի՞նչ են անում մնացած ազգերը. այդ հարցին բոլշևիկները չեն պատասխանում, բայց մենք զգում ենք, որ մնացած ազգերը նրանք հաշվում են իրենց վարձու շնիկները: Ճիշտ այնպես, ինչպես անում են իրենց դաշնակից՝ անգլիացիներն ու ամերիկացիները, հնդիկների և հազարավոր այլ գաղութային զինվորների նկատմամբ:
Այս պայքարում մենք, հայ լեգեոնականներս պիտի լարենք մեր ուժերը՝ չխնայելով ոչինչ: Մենք կռվում ենք մեր ազգի համար: Այն հայը, որը ազգային բարոյականով ոգևորված է, չի կարող չդիտել և չհասկանալ այս քաղաքական պայքարի նպատակը: Ռուսաստանը դարեր շարունակ մի նպատակ է ունեցել. Իրեն ենթարկել Կովկասը: …..
Եկավ բոլշևիկյան Ռուսաստանի դարաշրջանը: Բոլշևիկները նույն քաղաքականությունը շարունակեցին, սակայն այսօր այդ խաբեությունը պարզվեց:
Հայ մարտիկները, որոնք հարյուրներով Չեկայի բանտերում փտեցին, նրանց ձայնը այսօր մենք լսում ենք, և եթե այն ժամանակ շատերին հասկանալի չէր, թե ինչո՞ւ հայ մտավորականներին սպանում են, հայ գաղափարախոսներին հետապնդում են և տանջում են, այսօր այդ ամենը հայտնի է. որովհետև հայ մտավորականությունը հասկացել էր, և քողի տակից տեսնում էր բոլշևիկների իսկական դեմքը:
Խանջյանը, Չարենցը և հարյուրավոր ուրիշներ դեռ այն ժամանակ նախազգում էին այն, ինչ որ մենք տեսնում ենք ներկայիս՝ ռուսական բանակ և անդրոշակ ու աննպատակ հայ զինվորներ: Այսուհետև լռել, կշանակի անմիտ լինել, չբողոքել, չկռվել մինչև վերջին կաթիլ արյունը, կնշանակի անասուն լինել, անգաղափար մի խղճալի էակ լինել:
Բոլշևիկ բռնակալների կողմից այսքան անպատվությունից հետո, եթե մեկը բացարձակ կամ գաղտնի կերպով բոլշևիզմ է քարոզում, նշանակում է, նա հայ չէ, որ նա եսապաշտ է….
Մենք հայ ազգայական երիտասարդները գիտենք մեր ազգի փառավոր անցյալը, տեսանք և դժբախտ ներկան բոլշևիկների օրոք, իսկ նրա պանծալի ապագան մենք կբերենք մեր ձեռքերի վրա, և այդ ճանապարհին ոտնատակ կանենք բոլոր նրանց, որոնք ցանկանում են խոչընդոտ հանդիսանալ այս մեր սրբազան կռվի ընթացքին:
Լեգ. Ս. Հովիկ