Ռազմական իրավիճակն Ուկրաինայում
* Իրավիճակը բավականին դինամիկ է, և որոշ մանրամասներ կարող են փոփոխված լինել հրապարկման պահին
Հուլիս-օգոստոսին ճակատում հաստատված դիրքային փակուղի իրավիճակը օգոստոսի 29-ից խախտվեց Խերսոնի, իսկ սեպտեմբերի 6-ից Խարկով-Իզյումի ճակատում ուկրաինական բանակի հակահարձակմամբ: Այսպիոսով այս պահին ուկրաինական բանակը երկու ուղղությամբ հակահարձակում է իրականացնում: Մեկնաբանների մեջ համաձայնություն չկա, թե այս երկուսից ո՛րը համարել հիմնական գործողություն:
Ուկրաինական հակահարձակումը Խերսոնի ճակատում
Խերսոնի ճակատում ուկրաինական գործողությունն իր հերթին մի քանի ենթաուղղությունների է բաժանվում:
Բուն Խերսոն քաղաքի ուղղությամբ երկու ենթաղղություններով (Ալեքսանդրովա և Պոսադ-Պոկրովսկոյե՝ Նիկոլաև-Խերսոն ճանապարհին) ուկրաինական գրոհները մեծ թափ չստացան, և որքան կարելի է հասկանալ այս պահին վերածվել են դիրքային մարտերի:
Ուկրաինական առավել ուժեղ հարվածները Խերսոնի ճակատի կենտրոնում և հյուսիսում են:
Կենտրոնում հարվածի ընդհանուր ուղղությունը դեպի Նովայա Կախովկա բնակավայրն է, որը ճանապարհների կարևոր կենտրոն և խաչմերուկ է: Այստեղ ուկրաինական զորքերը գործելով Անդրևկա-Դավիդով Բրոդ բնակավայրերի միջակայքում կարողացել են լայնացնել Ինգուլեց գետի վրա նախապես ստեղծած իրենց պլացդարմը, և ճեղքել ռուսական պաշտպանական գիծը՝ մի քանի կիլոմետր առաջ շարժվելով:
Այս պահին ուկրաինական հաջողություններն այս հատվածում տակտիկական են՝ օպերատիվ ճեղքում չկա, սակայն, իրավիճակը դեռ ակտիվ փուլում է, և վերջնարդյունքը հասկանալի չէ:
Վերջապես Խերսոնի ճակատի հյուսիսային հատվածում ուկրաինացիները նույնպես կարողացել են տակտիկական ճեղքում կատարել Վիսոկոպոլյե և հարակից բնակավայրերի շրջանում:
Հաղորդակցության ուղիների խնդիրը և ռուսական զինուժի կենտրոնացումը հարավում
Չնայած, ուկրաինական հակահարձակումը Խերսոնի ուղղությամբ առայժմ միայն տակտիկական հաջողությունների է հասել, սակայն Խերսոնի շրջանում ռուսական խմբավորման գլխավոր խնդիրը հաղորդակցության ուղիներն են:
Ռուսական այս խմբավորումը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ միակ հատվածը, ուր ռուսները ցայսօր գտնվում են Դնեպրի ձախ ափին: Աջ ափի հետ կապն ապահովվում է երկու հիմնական կամուրջներով՝ Անտոնովյան՝ Խերսոն քաղաքի մոտ և Նոր Կախովկայի կամուրջով: Երկու կամուրջներն էլ նախապես շարքից հանվել են ուկրաինացիների կողմից՝ օդային հարվածների միջոցով հուլիս-օգոստոս ամիսներին, և այժմ կապը պահպանվում է պոնտոնային գետանցների միջոցով:
Ուկրաինական հակահարձակման վտանգը Խերսոնի ուղղությամբ, որի մասին անընդատ խոսվում էր վերջին ամիսներին հենց ուկրաինացիների կողմից բերեց նաև այն հետևանքի, որ այս ուղղությամբ վերախմբավորվեց Ուկրաինայում գործող ռուսական զինուժի զգալի մասը:
Սրա արդյունքում թուլացավ Դոնեցկի ճակատը և համապատասխանաբար ռուսական հետագա առաջխաղացումն այս ուղղությամբ գրեթե կանգնել է: Այժմ՝ ըստ որոշ տվյալների ռուսական զինուժի մեծ մասը կենտրոնացած է ռուս-ուկրաինական ճակատի հարավային՝ Խերսոն-Զապարոժյե ուղղությամբ՝ Դնեպրի երկու ափերին:
Այս իրավիճակում ուկրաինական հակահարձակման հավաական մտահղացումն է Խերսոնի ուղղությամբ՝ զարգացնելով տակտիկական ճեղքումներն օպերատիվ մաիարդակի՝ բաժանել Դնեպրի ձախ ափում գործող ռուսական խմբավորումը երկու մասի, և օգտվելով հաղորդակցության դժվարություններից շրջափակել այն և ջախջախել կամ ստիպել թողնել Դնեպրի ձախ ափը և նահանջել, որի ընթացքում անխուսափելի են լուրջ կորուստներ՝ հաշվի առնելով նույն կոմունիկացիոն բարդությունները: Թե որքանով սա կհաջողվի, իհարկե, բաց հարց է: Առայժմ ընթանում են ծանր մարտեր, որտեղ որոշ կետերում ռուսներին հաջողվում է իրացնել նաև հակահարվածներ, և ճակատամարտի ընդհանուր ելքն այս դինամիկ փուլում անկախնատեսլեի է:
Ուկրաինական հակահարձակումը Իզյումի ուղղությամբ
Մյուս կողմից, ռուսական զինուժի կենտրոնացումը Խերսոնում, հնարավորություն ստեղծեց ուկրաինացիներին ձեռնարկել մեկ այլ հակահարձակում՝ Իզյումի ճակատում: Սրա հնարավորության մասին, ի դեպ, զգուշացնում էին ռուսական շատ ռազմական մեկնաբաններ, որոնցից որոշների կարծիքով Խերսոնի գործողությունն ավելի շատ շեղող հարված էր, իսկ հիմնական հարվածը պետք է լիներ Խարկով-Իզյում ճակատում:
Այս պահին ուկրաինացիներին հաջողվել ճեղքում կատարել այս ճակատում, անցնելով Սեվերնիյ Դոնեց գետը և շրջափակելով Բալակլեյա բնակավայրը գետի մյուս ափին՝ Իզյումից հյուսիս-արևմուտք:
Իզյումի ենթաշրջանն ուկրաինական ճակատի կարևորագույն կետերից է: Այստեղ շատ թեժ և առանցքային մարտեր են ընթացել նաև Երկրոր Համաշխարհայինի ընթացքում՝ շրջանը մի քանի անգամ գրավվել և վերագգրավվել է գերմանական և սովետական զորքերի կողմից 1941-43 թթ.-ի ընթացքում՝ շնորհիվ իր ռազմավարական նշանակության: Իզյումի ճակատում անհաջողությունը վտանգի տակ է դնելու ռուսական ամբողջ գործողությունը Դոնբասի ճակատում, քանի որ վտանգելու է հաղորդակցության և մատակարարման գծերը: Այս պահին, սակայն, այս հեռանկարի մասին մանրամասն խոսելը վաղ է, քանի որ գործողությունը դեռ նոր է սկսվել, և զարգացման փուլում է:
Ռուսական գործողությունները Դոնբասի ճակատում և Խարկովի ճակատի հյուիսում
Միաժամանակ դեռևս շարունակվում են ռուսական առաջխաղացման փորձերը Դոնբասի ճակատում, որոնք հուլիսից սկսած՝ այն բանից հետո, երբ ռուսները գրավեցին Սևորոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները, շատ դանդաղ բնույթ ունեն: Ռուսները շարունակում են գրոհել Պեսկի գյուղից դեպի հյուիս-արևմուտք ուղղությամբ, ինչպես նաև Կոդեմա բնակավայրը Բախմուտի ուղղությամբ:
Կան նաև հաղորդագրություններ, որ ռուսները հարձակման փորձեր են ձեռնարկել Խարկովի ճակատի հյուսիսում, որոնց մանրամասները դեռ հայտնի չեն:
Ուկրաինական հատուկ ուժերի թիկունքային գործողությունները
Զուգահեռաբար շարունակվում են ուկրաինական գործողությունները թիկունքում: Գրավված տարածքներում Ռուսաստանի հետ համագործակցող ուկրաինական պաշտոնյաների վերացումն արդեն գրեթե առօրյա իրականություն է դառձել: Վերջին դեպքերից է Բերդյանսկ քաղաքի կոմենդանտի ոչնչացումը, որը պայթեցվեց իր մեքենայի մեջ, և նույն օրը: մահացավ ծանր վիրավորումից արդեն հիվանդանոցում: Ուկրաինական այս մարտավարությանը ռուսական կողմն առայժմ որևէ համարժեք հակագործողություն չի կարողանում կազմակերպել: Բնականաբար դա մեղմ ասած չի նպաստում ռուսների հեղինակության ամրապնդմանը գրավյալ տարածքներում: Իսկ մեզ մնում է միայն հետևել, ու սովորել, թե ինչպես են վարում պատերազմը հանուն անկախության:
Քաղաքական հետևանքներն ու հեռանկաները
Ռազմական գործողությունների ակտիվացումը նաև անմիջական քաղաքական հետևանքներ ունի: Դա ստիպում է ռուսներին հետաձգել «ազատագրված տարածքներում», այդ թվում՝ Խերսունում և Զոպորոժյեում անցկացվելիք հանրաքվեների ծրագիրը, որոնցով պետք է հռչակվեր այդ տարածքների կա՛մ անկախացման (Դոնեցկի և Լուգանսկի նմանությամբ) կա՛մ Ռուսաստանին միացումը: Հանրաքվեները նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի սկզբին, բայց այժմ ռազմական իրավիճակը լուրջ խոչընդոտ է ստեղծում այդ ուղղությամբ:
Ռազմական գործողությունների ներկայիս փուլն առանցքային է և մի քանի կարևոր հարցերի պատասխան պետք է տա: Նախ՝ ո՞ւմ է անցնելու նախաձեռնությունն ուկրաինական ճակատում, որը ցայսօր մնում էր ռուսների ձեռքը: Ռուս գործիչներից Ստրելկովը նույնիսկ կոչում է այս փուլը՝ «ճակատամարտ նախաձեռնության համար»: Երկրորդ՝ հնարավոր կլինի արդյո՞ք դուրս բերել պատերազմը դիրքային փակուղուց, որում այն գտնվում է հուլիսի սկզբից՝ մինչև եղանակային պայմանների վատթարացումը ստիպողաբար կրկին պասիվացնի իրավճակը ճակատներում:
Բնականաբար այս կամ այն կողմ իրավիճակի զարգացմամբ՝ ավելի մեծ և լայն ռազմական և քաղաքական հարցեր կդրվեն:
«Մարտական եղբայրության» վերլուծական խումբ