Զինանոց, զորամաս, պահեստ, ավտոպարկ:
Կորուստների պատճառը եղել է ու կլինի մեքենաների և զենք֊զինամթերքի կենտրոնացվածությունը
Կորուստների պատճառը եղել է ու կլինի մեքենաների և զենք֊զինամթերքի կենտրոնացվածությունը
Մարտական Եղբայրության անդամ Արման Պետրոսյանը գրում է.
Զինանոց, զորամաս, պահեստ, ավտոպարկ:
Առաջին հայացքից ոչինչ չասող բառեր:
- Իրականությունն այն է, որ այս չորս բառերն են ներառում ՀՀ ԶՈւ ողջ սպառազինությունն ու կենդանի ուժը:
- Տարիների ընթացքում հետ մնալով զարգացող ռազմական ոլորտից մեր ինժեներական ծառայությունները թերացել են գրեթե բոլոր ուղղություններում:
- 44-օրյա պատերազմի ժամանակ գրանցվեցին մի շարք զինապահեստների, ավտոպարկերի և զորանոցների խոցումներ, որոնց հետևանքով ունեցանք զինամթերքի և կենդանի ուժի անդառնալի կորուստներ:
- Առաջին նկարում Մարտակերտի 49971 զորամասն է, որտեղ պատերազմի առաջին օրը ոչնչացվել է ավտոպարկի գրեթե 50%-ը:
- Երկրորդ նկարում Այգեստան գյուղի հարակից տարածքում գտնվող զինապահեստն էր, որը նույնպես խոցվել էր հակառակորդի կողմից:
Ի՞նչն էր պատճառը:
- Կորուստների պատճառը եղել է ու կլինի մեքենաների և զենք֊զինամթերքի կենտրոնացվածությունը։ Այսինքն՝ զորամասի ավտոպարկը գտնվում է մի վայրում բավական չէ, գտնվում է բաց երկնքի տակ և ծածկված է միայն թիթեղյա տանիքով:
- Գումարտակի անձնակազմը, ինչպես նաև անձնակազմին պատկանող զինամթերքը, գտնվում են զորանոցի ներսում, ինչն էլ առաջացնում է մի շարք խնդիրներ:
- Զինանոցը գտնվում է գետնի վրա և թիրախ է հակառակորդի համար:
- Չունի այնպիսի ամրաշինական պաշտպանություն, որը զինվորներին կպաշտպանի խոցումից:
- Վաշտի ողջ զինամթերքը գտնվում է զինանոցում, և զենք֊զինամթերքի ստացումն առաջացնում է ժամանակի անիմաստ վատնում, անձնակազմի կուտակում, որն էլ խոցման դեպքում հանգեցնում է անդառնալի կորուստների:
- Պահեստները նույնպես գտնվում են բաց երկնքի տակ: Խոցման դեպքում բանակը մնում է առանց ապահովման` թե՛ զենք֊զինամթերքի, թե՛ թիկունքային ապահովման պարագայում:
Բայց մենք մեր սխալներից դասեր չենք քաղում և պատերազմից հետո շարունակում ենք շարժվել նույն մարտավարությամբ։