Պայթող միֆեր
«Հողաթափերով ապստամբների» գաղտնիքը
«Հողաթափերի ապստամբությունը».
Մոսադ, Ցախալ, այս խմբերը տասնամյակներով ունեցել են Իսրայելում և ամբողջ աշխարհում հեղինակություն, նկարվել են ֆիլմեր, բազմաթիվ պետություններ ու ժողովուրդներ փորձել են նմանատիպ կառույցներ ունենալ:
Չունենալով պետություն, կանոնավոր բանակ, պետական ինստիտուտներ, ունենալով հողաթափեր և պարապլաններ, տարածաշրջանում ստեղծել են իրավիճակ, որն աշխարհի մեծամեծերը փորձում են թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմ:
Ո ՞րն է հաջողության գաղտնիքը, «հողաթափերով մարդկանց» գաղտնիքը.
- Գաղափարական ( վատ թե լավ էական չէ)
- Մոտիվացիա ( ոչնչացնել հրեական պետությունը)
- Տարիներ շարունակ պատրաստվել և մարզվել են
Ի՞նչի են հաջողության հասել.
- Իսրայելը թերագնահատել էր Պաղեստինի հնարավորությունները, գերագնահատելով սեփականը
- Օգտագործել է դրանց դեմ մեթոդներ, որոնք օգտագործվել են 10 - 15 տարի շարունակ, կարծելով՝ թե վերահսկողություն է ունեցել , չի հաշվարկել արտաքին դերակատարների կողմից կազմակերպված այս տիպի արշավը:
Գանք հայաստան.
Մենք ևս թերագնահատել էինք հակառակորդին: Kill dim մուլտերի հոգեբանությամբ էինք տասնամյակներ շարունակ: Ամեն անգամ թվում է, թե իրավիճակը վատ չի կարող լինել, բայց իմ տեսածը և զգացածը վերջին երեք տարիների ընթացքում այլ բանի մասին է խոսում:
Հողաթափերով ապստամբները եկել են ապացուցելու, որ չկա աշխարհի վրա տենց պետություն , որ չունենա թույլ և խոցելի տեղեր, հատկապես պաշտպանության ու անվտանգության ոլորտում:
Մեր գլխավոր խնդիրն առաջիկա ամիսների ու տարիների համար պետք է լինի մի բան ՝
լսել են մարդկանց, ովքեր ո’չ միայն անցել են պատերազմի միջով, ո’ չ միայն հասկանում են վտանգների ծավալը, ո’չ միայն, որ իրենք լավագույն մարտիկներն են, այլև ունեն հստակ մտքեր և ծրագրեր, որոնք կարող են բերել համակարգային լուծման:
Ադրբեջանական բանակն այն բանակը չէ, որը կարող է Հայաստանը օկուպացնել, ամենակարող բանակը չէ, տասնյակ անգամներ ավելի խոցելի տեղեր ունի, քան իսրայելականը, դե իսկ Հայաստանն էլ Պաղեստինը չէ:
Տեսածի և սեփական փորձի հիման վրա ես ունեմ մտքեր և լուծումներ, որոնց մասին կխոսենք առաջիկայում:
Մարտական եղբայրության անդամ Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից