Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 09 | Գոյատևո՞ւմ, թե՞ Անկախություն

🔸 «Մահ կամ ազատություն» կարգախոսի կործանարարության մասին պնդումը աբսուրդ է, քանի որ այն ազատության և անկախության է հասցրել բազմաթիվ ժողովուրդների։ 🔸 «Մահ կամ ազատություն» կարգախոսի քննադատների իրական թիրախը ոչ թե մահն է, այլ ազատությունը և անկախ պետականության գաղափարը։ 🔸 Հանուն ազատության կյանքը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ թե մահապաշտություն է, այլ արժեքի բացարձակ կարևորության ընդգծում։ 🔸 Անկախությունը պայքար է պահանջում, և առանց դրա համար ամեն ինչի պատրաստ լինելու՝ անկախության հռչակումը դատարկ խոսք է։ 🔸 Պատմությունը ցույց է տալիս, որ գոյատևումը որպես նպատակ ընտրած ազգերը վերանում են, իսկ իսկական գոյությունն ապահովում է անկախության համար մղվող պայքարը։

Թեմաներ

    Social