Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 06 | Արդյո՞ք դարերով պետություն չենք ունեցել - 2
🔸 «Դարերով պետություն չենք ունեցել» պնդումը դարձել է հռետորական շտամպ, որով բացատրվում է ամեն ինչ։ 🔸 Պետականության երկարատև բացակայությունը հայերի բացառիկ առանձնահատկությունը չէ, այլ տարածված պատմական իրողություն է։ 🔸 Բազմաթիվ եվրոպական ազգեր ևս դարերով պետություն չեն ունեցել կամ ունեցել են ընդհատումներով։ 🔸 Պետություն չունենալը չի կարող լինել մեր բոլոր խնդիրների պատճառը, քանի որ նման պատմությամբ ազգերն այսօր տարբեր են։ 🔸 Այդ պարզունակ բացատրության չարաշահումը խոչընդոտում է ինքնաճանաչմանը և ներկայի ճիշտ ըմբռնմանը։
