«Մարտական եղբայրության» կլոր սեղան
առաջին հավաքի ամփոփագիրը
2023 թ-ի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության ղեկավար մարմնի՝ Կլոր սեղանի, առաջին հավաքը:
- Համաձայն «Մարտական եղբայրության» կանոնադրության` եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ սկզբունքով: Կոլեգիալ ղեկավար մարմինը՝ Կլոր սեղանը, ձևավորվում է Եղբայրության աշխատանքային խմբերի, տարածքային մարմինների և մարտական խմբերի ներկայացուցիչներից:
- Կլոր սեղանի անդամների կեսը, կամ կեսից ավելին, պետք է լինեն պատերազմի մասնակիցներ (2020 թ., 2016 թ., 1991-94 թթ.):
- Կլոր սեղանն ընտրում է իր քարտուղարին, որը նույնպես պետք է լինի պատերազմի մասնակից:
- Կլոր սեղանի նիստերը բաց են Մարտական եղբայրության բոլոր անդամների համար (խորհրդակցական ձայնի իրավունքով)՝ բացառությամբ հատուկ հայտարարված դեպքերի:
Այս պահին Եղբայրության Կլոր սեղանը կազմված է 6 հոգուց, որոնցից 5-ը աշխատանքային խմբերի, և 1-ը մարտական ուղղության ներկայացուցիչներ են: 6-ից 3-ը 2020 թ-ի պատերազմի մասնակիցներ են:
Այս պահին միաբանությունում գործող խմբերից են՝ Քաղաքականը, Քարոզչականը, Տարածքայինը, Ծրագրայինը և այլն:
Հոկտեմբերի 23-ի հավաքին որպես Կլոր սեղանի քարտուղար ընտրվեց Մասիս Շիրոյանը, որը Մարտական եղբայրության Տարածքային խմբի ներկայացուցիչն է, Եղբայրության գրասենյակի պատասխանատուն, 2020 թ-ի պատերազմի կամավոր մասնակից:
Հոկտեմբերի 23-ին քննարկվեցին Եղբայրությանն առնչվող կազմակերպչական, ֆինանսական, ծրագրային հարցեր: