Պիտի հասկանանք, որ սա անկախության ու գոյության կռիվ է, և այս կռվում մեզ միայն հաղթանակ է պետք։

Ակնհայտ ճշմարիտ բաներ կարող են ասել ու անել բոլորը, սակայն հասկանալու համար` ինչ կարող է դրան հաջորդել, արժե՞ արդյոք դրան հավատալ, թե ոչ` կախված է , թե ով է այդ ճշմարտությունն ասում, կամ ով է ինչ-որ բան ճիշտ անում։

Մարտական եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը գրում է

Ակնհայտ ճշմարիտ բաներ կարող են ասել ու անել բոլորը, սակայն հասկանալու համար` ինչ կարող է դրան հաջորդել, արժե՞ արդյոք դրան հավատալ, թե ոչ` կախված է , թե ով է այդ ճշմարտությունն ասում, կամ ով է ինչ-որ բան ճիշտ անում։ 2020 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում ռուսական զորքերի համար բազաների տարածք տրամադրելով, Արցախի նշաձողը իջեցնելով (այնքան, որ այսօր իրենց օրակարգում առհասարակ Արցախի հարց չկա), 2023 թվականին Արցախին ու արցախահայությանը մեջքով կանգնելով, Իլհամի պահանջով սահմանադրություն, գերբ փոխելու նախաձեռնությամբ, անկախության հռչակագրից հրաժարվելով` համար մեկ պատասխանատուն գնում էր խաղաղության պայմանագիր ստորագրելուն։
Հիմա իշխող թիմը իրենց սատարողների հետ միասին մի մեծ ցնծության մեջ է, իբր թե համար մեկ պատասխանատուն ռուսներին իրենց տեղն է ցույց տվել, և որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Այս ամենը ինչ-որ տեղ վստահություն կներշնչեր, եթե սա չաներ մեկը, ով Արցախը Հայաստան էր համարում, ու իր թիմի անդամները, սկսած ԱԺ նախագահից ու ՊՆ նախարարից, մի ժամանակ Ակնան (Աղդամը) իրենց հայրենիքն էին համարում, իսկ այսօր` Ադրբեջանի անբաժանելի մաս (չնայած իրենք այդ ժամանակ չէին նշել , թե հայրենիք ասելով , որ երկիրը նկատի ունեին)։
Իսկ ինչ է սպասվում մեզ, եթե փորձենք վերլուծել Ֆրանսիայում արած հայտարարությունները` մինչև այս պահը նրա ասած ու հետո արած գործողությունները հաշվի առնելով։ Կարող ենք ենթադրել, որ սա կանաչ լույս է Ադրբեջանի համար, և լավ ալիբի Ռուսաստանի համար։ Հավանական տարբերակներից մեկը, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ, որպեսզի ստանա նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված ճանապարհը, որի տակ իր ստորագրությունն է դրել համար մեկ պատասխանատուն։ Ռուսաստանը չեզոք դիրք կգրավի և կսպասի, որ պատասխանատուն մեղայականով գնա Մոսկվա ու խնդրի , որ ռուսները միջամտեն ու կռիվը կանգնեցնեն, բնականաբար դրա դիմաց ակնկալելով, որ Հայաստանը կզիջի իր անկախությունն ու կմտնի Միութենական պետության կազմ, իսկ պատասխանատուն կմեկնաբանի, որ այլընտրանքն Ադրբեջանի կազմ մտնելն է, այդպիսով արդարացնելով անկախության զիջումը Ռուսաստանին։ Հ.գ. Ինչ պիտի անենք մենք. մենք ասելով` նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարողներս: Պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանի կողմից հրահրվելիք հերթական պատերազմը ղեկավարի այսօրվա իշխանությունը, որի մոտ ավելի լավ ստացվում է պարտվելն ու հանձնվելը։ Պիտի հասկանանք, որ սա անկախության ու գոյության կռիվ է, և այս կռվում մեզ միայն հաղթանակ է պետք։

Social