Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ անել

AI interpretation of the text: in an elaborate Vermeer-style room filled with maps and military stratagems, illustrating the ongoing conflict with Armenia. Show large-scale war plans shifting to those of smaller skirmishes and provocations, with echoes of unresolved issues from 2016 and 2020 subtly present in the scene. In the background, include symbolic representations of Azerbaijan's unresolved concerns: a faded Armenian crest symbolizing the sought demilitarization of Nagorno-Karabakh; a miniature diorama portraying the intended transition of the Lachin Corridor to Azerbaijani control; and an intricate model of the proposed Zangezur Corridor connecting mainland Azerbaijan with Nakhichevan, with a miniature Russian flag hinting at potential oversight as per the November 9, 2020 document
AI interpretation of the text: in an elaborate Vermeer-style room filled with maps and military stratagems, illustrating the ongoing conflict with Armenia. Show large-scale war plans shifting to those of smaller skirmishes and provocations, with echoes of unresolved issues from 2016 and 2020 subtly present in the scene. In the background, include symbolic representations of Azerbaijan's unresolved concerns: a faded Armenian crest symbolizing the sought demilitarization of Nagorno-Karabakh; a miniature diorama portraying the intended transition of the Lachin Corridor to Azerbaijani control; and an intricate model of the proposed Zangezur Corridor connecting mainland Azerbaijan with Nakhichevan, with a miniature Russian flag hinting at potential oversight as per the November 9, 2020 document

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում:

Պարզապես, ինչպես 2020-ի պատերազմի ավարտից հետո անընդատ ասել ենք՝ պատերազմը Հայաստանի դեմ չի ավարտվել, պատերազմը շարունակվում է: Հուսանք սա արդեն ոչ մեկին ապացուցելու կարիք չկա: Թեև հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ շատերը մեր այս պդնումը համարում էին չափազանցություն և …..պատերազմի քարոզ:

Շատ ենք խոսել նաև նրա մասին, թե ինչու է պատերազմը շարունակվում:

Այստեղ էլ գաղտնիք չկա՝ պատերազմը շարունակվում է, քանի որ պատերազմը հրահրող կողմերը (ռուս-թուրքական դաշինքը) չի հասել այն բոլոր նպատակներին, որոնց պետք է հասներ ըստ նախնական ծրագրի դեռևս 2020-ի աշնանը: Այդ նպատակների մեջ են, թե այնպիսիք, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի թղթի մեջ, թե՛ այնպիսիք, որոնք դրա մեջ պետք է ամրագրվեին, բայց այլևայլ պատճառներով (հիմնականում պատերազմը, որն առանց այդ էլ ծրագրավորվաից երկար էր տևել՝ արագ ավարտելու ցանկության պատճառով) չեն ամրագրվել: Դրանց մեջ են՝ Լաչինի միջանցքի վերացումը, Սյունիքի «միջանցքը», Արցախի ՊԲ վերացումը, սահմանազատումը, անկլավների հարցը և այլն: Եվ այլնի մեջ կարող է մտնել գրեթե ամեն ինչ, ինչ հարմար ու հնարավոր կգտնի Ադրբեջանն՝ իր երկու մեծ դաշնակիցների աջակցությամբ: Օրինակ, Հայաստանի զինված ուժերի սահմանափակումը՝ հայկական բանակի զուտ «պրոֆեսիոնալի» վերածումը և այլն:

Այժմ ուժային ճնշմամբ, ռազմական հարվածների միջոցով կետ առ կետ փորձում են իրականացնել այդ պահանջները: 2021-ի գարնանն այս կերպով հասան սահմանազատման թեմայի ամրագրմանը, որը չկար նոյեմբերի 9-ի թղթում, և դրա դիմաց թողեցին, որ Հայաստանում ընտրությունները համեմատաբար հանգիստ պայմաններում անցկացվեն: 2022-ի ամռանը նույն կերպ՝ արագ ռազմական գործողությամբ հասան Լաչինի միջանցքի խնդրի շուտափույթ «լուծմանը»: Հիմա նույն մեթոդը շարունակվում է: Այստեղ անհասկանալի բան չկա: Իսկ ինչո՞ւ չշարունակվի, եթե աշխատող տարբերակ է:

Անհասկանալին այստեղ Ադրբեջանի գործողությունները չեն, այլ Հայաստանի քաղաքականությունը:

Զուտ տեսականորեն կա քաղաքականության երկու, ընդամենը երկու տարբերակ:

I

Առաջին տարբերակը՝ ընդունել, որ անկարող ենք դիմակայել եղած պահանջներին, համաձայնել ամենին և զիջել՝ փրկելով այն ինչ հնարավոր է փրկել այդ իրավիճակում: Սա շատ վատ տարբերակ է, և միանգամից ասենք, որ որևէ իրական երաշխքի չտվող: Այս տարբերակով գնալու դեպքում հաջորդ անխուսափելի հարցը Հայաստանի անկախ կարգավիճակի հարցն է ընդհանրապես: Եվ լավագույն հեռանկարը՝ գոյատևել որպես իբր պետություն, որի անվտանգության միակ երաշխիքը երկու տեսակի թուրքերի և ռուսների «բարյացկամությունն է», «խելոք մնալն է» և մի քիչ էլ «միջազգային հանրության»՝ Արևմուտքի բարեգութությունը՝ «մինչև քոքը մի կտրեք այդ խեղճ ազգին, թող որպես թանգարան գոնե մնան»:

Այս տարբերակով գնալը նշանակում է հրաժարվել որևէ սուբյեկտությունից, իրական անկախ և քաղաքական խնդիրներ դնող ազգ լինելու որևէ կարգավիճակից, փոխարենը ստանալով գոյատևման թույլ երաշխիքներ: Սա նշանակում է նաև ապագայի համար որպես մոդել ամրապնդել, որ ցանկացած լուրջ ճգնաժամ լուծելի է միայն անհապաղ հանձնմամբ: Կպահանջեն վաղը Սյունի՞քը: Ուրեմն, հարցը պետք է «լուծել»՝ «փոխզիջումներով», այսինքն՝ միակողմանի հայկական զիջումներով: Սա, կրկնեմ, վատ, շատ վատ տարբերակ է, բայց ….գոնե զուտ տեսականորեն տրամաբանական ի տարբերություն նրա ինչ այսօր կատարվում է:

II

Երկրորդ տարբերակը՝ հասկանալով, որ անհնար է անվերջ միակողմանի զիջումներով ապագա կառուցել և անկախություն պահպանել, հասկանալով, ո նույնիսկ ամենաարմատական զիջումները չեն երաշխավորում տևական խաղաղություն, անվնտանգություն և անկախություն, ընտրել պայքարի ճանապարհը:

Բայց այստեղ կարևոր պայման կա:

Պայքարի ճանապարհը չի կարող միայն խոսքերով լինել:

Եթե պատրաստվում ենք մերժել մեր դեմ առաջ քաշվող պայմանների գոնե մի մասը, նույնիսկ, եթե միայն մեկը, ապա դա պետք է պարտադիր ուժային ապահովում ունենա: Այսինքն՝ մերժելու դեպքում, պետք է պատրաստ լինենք զինված ճանապարհով պաշտպանել մեր մերժումը: Դա նշանակում է, որ պատերազմից հետո անցած երկու տարին պետք է նվիրված լինեինք պաշտպանության ոլորտի արագ և արմատական բարեփոխմանը:

Դրա նվազագույն նպատակը պետք է լիներ՝ մեկ-երկու տարում ունենալ գոնե մեկ-երկու որակապես նոր մարտունակ միավորում, որոնք ի զորու կլինեին տեղական մարտերում արժանի հակահարված տալ, և ստիպել թշնամուն խոսել մեզ հետ ոչ միայն ուժի լեզվով, հաշվի առնել մեր պայմանների գոնե մի մասը: Սրա շուրջ պետք է կենտրոնացած լիներ պետության և հանրության ջանքը: Մանացած ամենը պետք է արվեր սրա հետ կապված ու զուգահեռ:

Այս տարբերակը միակ տարբերակն է, որ հայ ժողովորդին շանս է տալիս ապագա ունենալու, անկախություն ձեռք բերելու ու ամրապնդելու, նաև դաշնակիցներ ունենալու, ու նույնիսկ՝ թշնամիների հետ բանակցելու: Առանց սրա որևէ դիվանագիտություն խաբկանք է՝ թե դաշնակիցեր ձեռք բերելու, թե թեշնամիների հետ ինչ որ գոնե ժամանակավոր լուծման գալու:

Ավելին՝ եթե չենք գործարկում այս տարերակը, մենք չունենք պետություն: Պետությունը սոսկ անուն չէ: Պետությունն այն համակարգն է, որ կարող է պաշտպանել ինքն իրեն: Պետությունն այն համակարգն է, որ իր դիրքորոշումն անհրաժեշտության դեպքում պատրաստ է և կարող է ուժով պաշտպանել: Չկա դա, չկա պետություն, կա վանիլային պաղպաղակ, որը, եթե ինչ որ մեկին հարմար է կարող է նաև պետություն անվանել:

Ի՞նչ է արվել սրա փոխարեն:

III

Ընտրվել է «երրորդ»՝ առավել անտրամաբանական տարբերակը:

Մենք փաստացի զինուժ չենք վերակառուցում, բայց փոխարենը մերժում ենք Ադրբեջանի շուրթերով հնչեցվող առաջարկները: Մերժում ենք, բայց մեր մերժումը պաշտպանելու ուժ չունենք, և ամեն մերժումից հետո ստանում ենք ուժային հարված, որից հետո արդեն նոր զիջում ենք: Սա ամենա խայտառակ, ամենա նվաստացուցիր, ամենավատ տարբերակն է:

Ազգը լրիվ չուլ սարքելու և տասնամյակների հեռանկարով արժանապտվության նշույլներից անգամ զրկելու տարբերակը:

Թող չասի ոչ ոք, թե բանակի բարեփոխումներ են ընթանում, կարծես, մենք ժամանակ ունենք ինչ որ դանդաղ ու մտածկոտ բարեփոխումների, ու կարծես առանց հիմանական խնդրի՝ սովետակա-ռուսական բանակի մոդելից հրաժարվելու իմաստ ունի որևէ բարեփոխում:

Վերջապես բարեփոխումը պետք է արդյունք տա, ընդ որում հենց հիմա: Ասել ենք արդեն ինչ նկատի ունենք՝ նվազագույն պայմանն է՝ տեղական, ոչ լայնամասշտաբ բախման մեջ պետք է ի զորու լինենք ուժային հակահարված տալ, ուժով ուժին պատասխանել: Հենց դա լինի, կասենք, որ ինչ որ բան արվել է:

Մենք շարունակում ենք «կղերական դիվանագիտություն» խաղալ, որովհետև ցանկացած դիվանագիտություն թղթե շերեփ է, եթե քո իրավունքներդ, պահանջներդ, պայմաններդ ի զորու չես հարկ եղած դեպքում ուժով պաշտպանել ու ապացուցել:

Ավելին՝ նույնիսկ այսքանից հետո մեր քաղաքական ղեկավարությունը չի հասկանում այս պատերազմի բնույթը`այն, որ պատերազմը հայ-ադրբեջանական չէ, և պատերազմի լիարժեք կողմ են նաև այլ պետությունները: Լիարժեք, ոչ թե օժանդակ: Թեև քաղաքական գործչի համար աններելի էր, բայց ինչ որ տեղ կարելի էր պատկերացնել այս չհասկանալը 2020-ին, բայց այսօ՞ր: Իսկ եթե սխալվում ենք, ու իրականում քաղաքաան ղեկավարությունը հասկանում է այսքանը, ապա ինչպե՞ս մինչև հիմա հավատում, թե այս կամ այն հարցում Մոսկվան աջակցում է հայկական, այլ ոչ թե ադրբեջանական դիրքորոշումը: Մոսկվան իր նպատակներին հասնելու համար Հայաստանի նկատմամբ միշտ էլ որպես լավագույն գործիք ունեցել է ադրբեջանական կամ թուրքական բանակները, և կարիք չունի ուղիղ անհամաձայնություն հայտնել հայերի դիրքերին կամ էլ անմիջապես ներգրավվել ուժային ճնշման մեջ:

Փաստացի շարունակվում է դեռ Հայաստանի անկախության սկզբից վարվող արատավոր քաղաքականությունը՝ անկախության դիմաց անվտանգության երաշխիքներ Ռուսաստանից, որոնք, սակայն, անհարեժշտ պահին երբեք չեն գործում: 90-ականներից ձևավորված այս արատավոր փիլիսոփայությունից մինչև վերջնականապես դուրս չգանք, չունենք ելք:

Բայց հարցը միայն Ռուսասատնը չէ:

Ով էլ ուզենա մեզ դրսից հիմա օգտակար լինել, մի պայման է անհրաժեշտ՝ որ մենք ի զորու լինենք սեփական ուժերով դիմադրություն ցուցաբերել: Միայն այդ դեպքում կունենանք իրական դիվանագիտական հնարավորություններ:

Ի՞նչ անի հանրությունը:

I

Նախ՝ պետությանը պետք է հստակ պահանջ ներկայացնի՝ պաշտպանության համակարգի արագ և արմատական բարեփոխման: Ընդ որում՝ այդ բարեփոխումների փիլիսոփայական հիմքերի հրապարակային քննարկմամբ: Թող ոչ ոք լոլո չկարդա, որ պաշտպանության ոլորտն այնպիսին է, որ այստեղ բարեփոխումների մասին խոսակցությունները չեն կարող հրապարակային լինել: Կարո՛ղ են և պե՛տք է լինեն՝ սկզբունքային մակարդակներում: Իսկ տեխնիկական մակարդակն այսպես թե այնպես բխում է սկզբունքայինից, և արդեն, այո, մասնագետների գործն է:

II

Երկրորդ՝ պետք է պետությանը հստակ հարցում ուղի՝ ի՞նչ քաղաքականություն է այն վարում: Ո՞ր տարբերակն է ընտրում: Զիջո՞ւմների և «խաղաղոության դարաշրջա՞նի»: Եթե այս, ապա թող բացատրի, թե ինչո՞ւ է այդ դեպքում բանակցություններում մերժում ադրբեջանական պայմանները՝ առանց որոնց կատարման, պարզ է, որ չեն դադարելու զինված գործողությունները մեր դեմ: Նաև պետք է հստակ բացատրվի, թե ինչ ապագա է ուրվագծվում Հայաստանի համար այս տարբերակի դեպքում, և ոչ թե Արսեն Թորոսյանի վեջին շրջանի ուտոպիստական, կրոնա-բարոյական խրատների լույսի ներքո, այլ իրական աշխարհին բնորոշ, գիտական-վերլուծական հիմնավորմամբ:

Իսկ եթե պետությունն ընտրում է բանակցություններում Ադրբեջանի պահանջների մերժման տարբերակը, ապա, ի՞նչ է անում այդ մերժումներն ուժով ապահովելու խնդրի ուղղությամբ, և եթե իր կարծիքով անում է, ապա ո՞ւր են դրա արդյունքները: Արդյո՞ք ընդհանրապես գիտակցում են, որ մերժումը ենթադրում է պատերազմի շարունակություն և պաշտպանության անհրաժեշտություն:

Իսկ եթե պետությունն ընտրում է երկրորդ տարբերակը, և գիտակցում է պաշտպանության ոլորտի արագ և արատական բարեփոխման անհրաժեշտությունը, ապա նայր թիվ մեկկ կետը՝ պետք է ներկայացվեն այդ բարեփոխման հստակ հիմքերը, դրվեն հանրային քննարկման, և պետք է պարզ նշվի, որ պետությունը հասկանում է, որ 2020-ին պարտված ռազմական համակարգը իր սոցետա-ռուսական փիլիսոփայությամբ պետք է մերժվի, և նոր զինուժը նոր հիմքերով կառուցվի:

III

Երրորդ՝ հանրությունը պետք է հասկանա, որ այս պահին ինքը մեծ հույսեր չի կարող ունենալ պետությունից, և պետք է հույսն ավելի դնի ինքն իր վրա՝ ինքնակազմակերպվի, նախաձեռնողական լինի, և հարկ եղած դեպքում նույնիսկ ինքը մտածի իր պաշտպանության մասին:

Ի վերջո, եթե պետությունն անույժ է և անկարող, ապա նոր պետությունները ծնվում են հանրային ուժից:

Բայց սա ապագայի խնդիր է:

Այս պահին մի կարևոր բան ևս պետք է հասկանանք:

Ինչ էլ լինի, ինչ հետագա հաջողությունների էլ հասնի թշնամին, մեր սկզբունքային խնդիրները միշտ մնում են նույնը, և սկսվում են պաշտպանության ոլորտի արմատական փոփոխությունների հարցից:

Բայց այդ փոփոխությունն էլ հնարավոր չէ առանց մտածողության փոփոխությունից, տաբուներից ու պարտադրված կարծրատիպերից հրաժարվելուց:

Չկա նահանջի այնպիսի կետ, որից հնարավոր չլինի սկսել հետհաշվարկը և վերածնունդը:

Պետք է միայն միտք, կամք և գործ:

Հրանտ

Social